Առաջիկայում Արծվիկ Մինասյանին պաշտոն կառաջարկվի․ «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+26.09 oC

Առաջիկայում Արծվիկ Մինասյանին պաշտոն կառաջարկվի․ «Ժողովուրդ»

09:35 14.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը:

Ըստ մեր տեղեկությունների` Փաշինյանն այս քայլին է գնալու՝ հաշվի առնելով Մինասյանի փորձառությունը, նաև սա տեղավորվում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին իր հայտարարության տրամաբանության շրջանակներում:

Սակայն Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ չի լսել նման խոսակցություն, առավել ևս առաջարկություն չի ստացել։ «Այնուամենայնիվ, եթե առաջարկություն էլ լինի, չեմ ընդունի։ Չեմ համաձայնի որևէ քաղաքական պաշտոնի, որովհետև ես չեմ ուզում լինել մի կառավարությունում, որտեղ ուղղակի կատարող եմ լինելու»,-նշեց նա՝ հավելելով,- «Սակայն պատրաստ եմ իմ ուժերի չափով օգնել իշխանություններին, առաջարկություններ անել և այլն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժած

15:27 06.06.2025

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժած

Հունիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Նիկոլ Փաշինյանն և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ–ՌԴ օրակարգի մի շարք հարցերի շուրջ

15:20 06.06.2025

Նիկոլ Փաշինյանն և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ–ՌԴ օրակարգի մի շարք հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպման […] ...

Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

15:10 06.06.2025

Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

15:00 06.06.2025

SHANTNEWS

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցասրահը վերանորոգվել է և համալրվել նոր ցուցանմուշներով

14:54 06.06.2025

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցասրահը վերանորոգվել է և համալրվել նոր ցուցանմուշներով

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերազինվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. վերանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որը համալրվել է նոր ցուցանմուշներով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Կրթական ծրագրերն էլ ուշադրության կենտրոնում են․ «Թագուհի նանը» ծրագրի իրականացման նպատակով թանգարանը համալրվել է հայկական տարազներով, իսկ ներկայում կազմվում է Խաչատուր Աբովյանի նամակների հատընտիրը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ը

14:48 06.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ը

Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու թմրամիջոց […] ...

BACK_TO_TOP