Ե՞րբ կդադարեցնի հացադուլը Հովհաննես Գալստյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Ե՞րբ կդադարեցնի հացադուլը Հովհաննես Գալստյանը

12:44 14.02.2019

«Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ով արդեն 12 օր է` ինչ հացադուլի մեջ է, այսօր լրագրողների համար ընթերցել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի միջազգային արտադրողների կոչը Հայաստանի հանրությանը, իշխանություններին և բիզնես շրջանակներին։

Գալստյանն ընթերցել է կոչը, որտեղ իրեն կոչ են անուն դադարեցնել հացադուլը: Կոչում նաև նշված է՝

  1. Հայաստանի հանրությանը՝ սատարել մեր գործընկերոջը և աջակցել ֆիլմին,
  2. Հայաստանի իշխանությանը՝ պատավորոցնել կինոյի պետական կառույցին՝ կատարելու ֆիլմի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները,
  3. Հայաստանի գործարար շրջանակներին՝ մասնակցել միջազգային շուկայում հայտնվելու շրջանակներ ունեցող և Հայաստանին պատիվ բերող ֆիլմի արտադրությանը,
  4. Հայաստանի և միջազգային լրատվամիջոցներին՝ լուսաբանել ֆիլմի խնդիրները:

Ինչ վերաբերում է հացադուլը դադարեցնելուն, ապա կինոռեժիսորն ասել է, որ ավելի է կոշտացնելու քայլերը, գործադիրից իրեն ոչ մեկ չի այցելել, այցելել են միայն օրենսդիրից:

«ՀՀ կառավարությունը հումանիզմի չափաբաժին չունի, ես կոչ եմ անելու Հայաստանի իշխանությանն անհապաղ փրկել իր դեմքը, դա Հայաստանը ներքաշելու է միջազգային դատավարության մեջ: Ես դիմում եմ նաև հասարակությանը, բանկում բացվելու է հաշվեհամար, կոչ եմ անում, խնդրում եմ ամենափոքր չափաբաժնով աջակցեք այս ֆիլմին, հետո կասեմ` ինչի համար: Դիմում եմ նաև պաշտոնյաներին` ձեր փետրվար ամսվա աշխատավարձը փոխանցե՛ք և աջակցե՛ք ֆիլմին, քանի որ նաև ձեր մեղքով  չեն կատարվում պարտավորությունները: Դիմում եմ նաև բիզնես ոլորտին՝ մի՛ կասկածեք այս ֆիլմի հաջողությանը և սատարե՛ք այս ֆիլմին: Ինչի՞ համար է այս ամենն անհրաժեշտ, որովհետև հասարակական աջակցությունը միակ ուղին է, որը ես տեսնում եմ հացադուլը դադարեցնելու համար», – ասել է կինոռեժիսորը՝ հավելելով, որ ամենևին թշնամանք չունի որևէ մեկի հանդեպ, հացից հրաժարվելը մարդուն բարի է դարձնում:

«Երբ նվազագույն գումարը`10 մլն դրամը հավաքվի և իշխանություններից լինեն երաշխիքներ, ես կդադարեցնեմ, հակառակ պարագայում` իմ մոտ նաև վրաններ կավելանան:

Ես թույլ չեմ տա, որ իմ ֆիլմը տապալեն չինովնիկական բթամտության պատճառով»,-ավելացրել է կինոռեժիսորը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP