Մեր աշխարհայացքում ոչ թե սառը թվերն են ու անհոգի վիճակագրությունը, այլ մարդը. Էդգար Առաքելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+26.09 oC

Մեր աշխարհայացքում ոչ թե սառը թվերն են ու անհոգի վիճակագրությունը, այլ մարդը. Էդգար Առաքելյան

13:07 14.02.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում վերհիշեց, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի ԱԺ-ում այն ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սկսել էին իրենց քայլարշավը: Պատգամավորն իր ելույթի սկզբնական հատվածում հիշեցրեց, թե այդ ժամանակ ԱԺ-ում որ պատգամավորն ինչպես էր արձագանքում տեղի ունեցող դեպքերին:

Էդգար Առաքելյանը նշեց, որ այսօր փաստացի վարչապետը մեկնարկ է տալիս մեկ այլ հեղափոխության, ու ԱԺ-ում նկատվում է անցյալի թերահավատ վարքագիծը:

«Հիմա այստեղ էլ շարունակում են չհավատալ, փորձել կասկածի տակ դնել, սգո սերվիս դեմքերով այստեղից ելույթներ ունենալ, պահանջել թվեր ու չափելիություն, պահանջել գործիքակազմ ու մեխանիզմներ, մեղադրել նրանում, որ չեն գիտակցում ողջ բեռը»,- ասել է պատգամավորը:

Առաքելյանը շեշտեց, որ իրենց աշխարհայացքում ոչ թե սառը թվերն են ու անհոգի վիճակագրությունը, այլ մարդը, շարքային քաղաքացին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

15:38 06.06.2025

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հունիսի 6-ին, ժամը 13։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...

Միջազգային ակտիվ ներգրավվածություն աղետների ռիսկերի նվազեցման գործին․ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի «GP2025»-ի աշխատանքներին

15:32 06.06.2025

Միջազգային ակտիվ ներգրավվածություն աղետների ռիսկերի նվազեցման գործին․ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի «GP2025»-ի աշխատանքներին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-6-ը մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՄԱԿ-ի «GP2025- Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմի» աշխատանքներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ներքին և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը Գլոբալ պլատֆորմի նախարարական կլոր սեղան-քննարկումների ժամանակ անդրադարձել է աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման խնդիրներին՝ ընդգծելով […] ...

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժած

15:27 06.06.2025

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժած

Հունիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Նիկոլ Փաշինյանն և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ–ՌԴ օրակարգի մի շարք հարցերի շուրջ

15:20 06.06.2025

Նիկոլ Փաշինյանն և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ–ՌԴ օրակարգի մի շարք հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպման […] ...

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:16 06.06.2025

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 19-ին՝ ժամը 23․10-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ»-ի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 4-ին 57-ամյա Գայանե Մ.-ն բուժհաստատությունում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

15:10 06.06.2025

Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP