«Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին». Արարատ Միրզոյանի ելույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

«Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին». Արարատ Միրզոյանի ելույթը

13:26 14.02.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ԱԺ նիստի ժամանակ օգտվեց արտահերթ ելույթի իր իրավունքից: Նա հայտնեց, որ իր ելույթի տեքստը խմբագրել է և այն արդեն վերնագիր ունի՝ «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»:

«Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: «Ո՞ւր են ձեր թվերը»,- իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, «Որտե՞ղ, ե՞րբ և քանի՞ ջրամբար եք կառուցելու»: Այս հարցի պատասխանը չկա, բայց այդ ջրամբարները կառուցվելու են: Այս հարցադրումներն ինձ իրավացիորեն տանում են մեկ տարի հետ, երբ մեր գործընկերների հետ հասկացանք, որ հայտնվել էինք մի պահի, ուր կա երկու ճանապարհ՝ կա´մ շարունակում ենք ապրել ճորտատիրական պայմաններում, կա´մ անիվը հանում ենք փոսից և կանգնում ենք զարգացման ճանապարհին: «Կա երրորդ ճանապարհ»,- հմտորեն մեզ փորձում էին համոզել մեր գործընկերները, «Չկա»,- ասում էինք մենք: «Բա ո՞րն է ձեր պլանը», հարցնում էին մեզ մեր գրասենյակում, հարցնում էին, երբ մարզերում էինք, հարցնում էին Երևանում, հարցնում էին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, մենք ասում էինք՝ պլանը մեկն է, քաղաքացու հավատի և գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն և հաղթանակ»,- ասաց նա:

Միրզոյանը շեշտեց՝ կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ ապահովվեց այդ շքեղ հաղթանակը: Նա ասաց՝ հարցերը կրկին նույնն են՝ ո՞ւր են ձեր թվերը, քանի՞ ջրամբար է կառուցվելու, ի՞նչ ժամկետներում և որտե՞ղ, իսկ պատասխանը կրկին նույնն է՝ լինելու են այդ ջրամբարները:

«Շատ դժվար է լինել ընդդիմություն հեղափոխությունից հետո. սիրում է կրկնել իմ սիրելի բարեկամ Էդմոն Մարուքյանը: Համաձայն եմ, բայց տասնապատիկ ավելի դժվար է լինել իշխանություն և հարյուրապատիկ դժվար է լինել քաղաքացի: 1000 տարի առաջ կորցրինք պետականությունը, և հաջորդող տարիներին սովորեցինք ապրել պայմաններում, երբ խաղաղությունը մերը չէր, պատերազմը մերը չէր, ոստիկանությունը, բանակը մերը չէին, մերը մեր հողամասներն էին, ու բարձրացան պարիսպները մեր տների ու մնացած աշխարհի միջև, ու մինչ այժմ այդպես է, մարդը կապը չի տեսնում իր տան և պարիսպից դուրս գտնվող ճանապարհի, պահվող բանակի, հաղթանակի ու խաղաղության միջև, չկա այդ կապը, օբյեկտիվորեն այդպես է եղել: Մենք հաղթեցինք, պետականություն ձևավորեցինք, բայց անիվը էլի, Մեսչյանի խոսքերով ասած, հայտնվեց իր սիրած փոսում, հայտնվեցինք ճահճում»,- նշեց Միրզոյանը:

Նրա գնահատմամբ՝ մենք միայն բացառիկ էպիզոդներում կարողացել ենք լինել քաղաքացի և հանրույթ, ու այդ դեպքերում հաջողել ենք, Արցախյան շարժման, ազատամարտի տարիներին, ապրիլյան պատերազմի կարճ ընթացքում, այն դեպքում, երբ աշխարհում պատերազմների ժամանակ փախչում էին, Հայաստանում ներգաղթ էր: ԱԺ նախագահի խոսքով՝ այդպես էր նաև մեկ տարի առաջ, երբ կարողացան արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը և ապահովվեց նրա հաղթանակը: Միրզոյանի խոսքով՝ ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է, որ զարգացման ճանապարհին կարող ենք կանգնել, այս ծրագիրը կարող է իրականանալ միայն այն դեպքում, երբ Կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացու հավատն ու գիտակցությունը: Սա, նրա կարծիքով, Կառավարության միակ և լրջագույն մարտահրավերն է, կհաջողվի՞, կիրականանա՞, կկառուցվե՞ն ջրամբարները, կհասկանա՞ խանութպանը, որ իր տված ՀԴՄ-ից իր ծնողի թոշակի հարցն է լուծվելու, կհաջողենք:

«Մենք օբյեկտիվորեն 1000-ամյակներ չենք իմացել՝ պետությունն ինչ է, իրավունքն ինչ է, սա է մեր խնդիրը, և այստեղ պիտի մենք ազգովի աշխատենք, քանի որ ջրամբարների կառուցման համար այլ տարբերակ չկա: Ֆունդամենտալ մոտեցում կա քաղաքագիտության մեջ՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, այն է՝ հաշվարկների ու բանականության տիրույթում է քաղաքականությունը: Եթե դա նույնիսկ այդպես է, շատ ավելի շատ քաղաքականությունը զգացմունքների հարց է, քանի որ եթե մենք հաշվեինք՝ ինչի դեմ ենք դուրս գալու, ինչ շանսեր ունենք, երևի ոչինչ չսկսեինք, զգացմունքներն էին, որ մեզ առաջնորդում էին: Հեղափոխությունն էլ զգացմունքների հարց է, ինձ համար հեղափոխության ամենազգացմունքային պահերից մեկն էր, երբ այստեղ բոլորովին այլ մեծամասնություն էր, և Սասուն Միքայելյանն ամբիոնից ասաց՝ «զզվում է ժողովուրդը ձեզնից, զզվում», էլեկտրականություն անցավ դահլիճում, ճշմարտության պահը դա էր: Մենք սիրում ենք իրար, մեր հայրենիքը, և պիտի ամեն ինչ անենք, որ ջրամբարները կառուցվեն»,- ասաց նա:

Միրզոյանի ելույթին հաջորդեցին ծափերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP