15:01 14.02.2019
Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հարցրել են, թե ի՞նչ արձագանք կտա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը զարգացրել է ռազմական հզորություն և պատրաստ է օրվա իրավիճակին:
«Ընդհանրապես այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և ոչ մի կերպ չեն նպաստում արդյունավետ բանակցային պրոցեսի մեկնարկին: Մեր դիրքորոշումը նույնն է մնում, մենք կարծում ենք՝ եթե իրապես ուզում ենք իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց, խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ: Իսկ այդ մթնոլորտն ապահովում են ագրեսիվ հռետորաբանության, ագրեսիվ գործողությունների բացառմամբ»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ հայկական կողմը երբևէ աչքի չի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ և ագրեսիվ գործողություններով: Հույս ունեն, որ Ադրբեջանը ևս երբևէ կանի դա: Բայց վերջին օրինակը ցույց է տալիս, որ այդ հույսը, ցավոք սրտի, դեռևս չի արդարանում:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս չի աջակցում ԼՂՀ-ի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մոտեցմանը, հիշեցնենք, որ Արցախի մասնակցությունը կարևոր է համարել ու այդ մասին հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանց տրամաբանությամբ, ոչ աջակցում են, ոչ էլ չեն աջակցում: Այսինքն` նրանց համար կարևոր է, թերևս, որ հակամարտության բոլոր կողմերը համաձայնության գան բանակցային ֆորմատի շուրջ: Բայց այս հայտարարությունները մեր սկզբունքային դիրքորոշումը չեն փոխում: Եթե մենք ուզում ենք արդյունավետ բանակցություններ, Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա այդ բանակցություններում»,- ասել է Ռուբինյանը:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...