23:28 14.02.2019
Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում երեք օր առաջ բռնկված հրդեհի պատճառով դասերը դադարեցվել են: Հրդեհից այրվել է մոտ 50 քմ տարածք, բայց հետևանքները երկհարկանի դպրոցում ավելի մեծ են: Շենքն ամբողջությամբ վնասվել է։ Այժմ դպրոցում մանկավարժների հետ նաև աշակերտներն ու նրանց ծնողները մաքրման աշխատանքներ են կատարում:
Պատերից մրոտված ու վնասված ծեփաշերտը գյուղի դպրոցի աշակերտներն ու մանկավարժները միասին են մաքրում։ Երեք օր առաջ բռնկված հրդեհի պատճառով այրվել է 50 քառակուսի մետր տարածք, բայց հետևանքները բոլոր դասասենյակներում ու միջանցքներում են, դպրոցական գույքը ևս վնասվել է։
Աշակերտներից ու մանկավարժներից բացի՝ ծնողների օգնությունն էլ էր տեղ հասել։ Մրոտված հատակն ու պատուհանները լվանալու,վնասված գույքը տեղափոխելու գործերը նրանց են բաժին հասել:
Սարատակ գյուղի դպրոցում հրդեհը բռնկվել էր երկուշաբթի օրը` լուսադեմին: Դպորցի պահակն էր տեսել ծուխը, որը տարածված է եղել միջանցքներով, ասում է ՝ հազիվ է դուրս եկել սենյակից ու փրկվել ծխահարվելուց։
«Սկզբից ծուխ էր, կրակը ներսն էր, ծխի միջից ես հազիվ հասա ապահովիչների մոտ ու ցած քաշեցի, էդ ժամանակ ներսի կողմից բոցը տվեց դուրս»,- պատմում է դպրոցի պահակ Արմեն Գրիգորյանը։
Հենց տնօրենի աշխատասենյակից էլ հրդեհը սկիզբ է առել, հետո հասել երկրորդ հարկ: Աշակերտների և ուսուցիչների անձնական գործերից բացի, այրվել է աշխատասենյակի գույքն ամբողջությամբ, այրվել են նույնիսկ չհրկիզվող պահարանում գտնվող կարևոր փաստաթղթերը։
Դպրոցի տնօրենը վստահ ասում է, որ աշխատանքային օրվա ավարտին ոչ մի էլեկտատեխնիկա միացրած չի թողել: Դիմացը շաբաթ -կիրակի օրերն են եղել, իսկ հրդեհի դեպքը գրանցվել է երկուշաբթի:
«Ուրբաթ օրը չվառվեց, շաբաթ օրը չվառվեց, կիրակի օրը չվառվեց, երկուշաբթի օրը նոր այրվե՞ց։ Եթե դիտավորություն էր իմ հանդեպ, չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի էր երեխաներին վատություն անել, կսպասենք ոստիկանության եզրակացությանը»,- ասել է դպրոցի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հենց այս դպրոցում անցկացված տնօրենի ընտրությունից հետո դժգոհություններ ու բողոքներ եղան գյուղում, որից հետո մարզպետի որոշումով տնօրեն նշանակվեց Էդվարդ Գրիգորյանը, որը Սարատակից չէ, այլ Գյումրիից:
Դիտավորության, թե պատահականության հանգամանքներն ուսումնասիրվում են: Երկհարկանի դպրոցը 1971 թվականի կառույց է, որտեղ վերանորոգումներ չեն եղել, հոսանքալարերը հին են, դպրոցը ջեռուցվում է վառարաններով ՝ հեղուկ վառելիքով:
Չորրորդ օրն է՝ դպրոցում դասերը լիարժեք վերականգնված չեն: Հրդեհի հետևանքները հասցրել են վերացնել մասամբ՝ միայն երկրորդ հարկում: Մի քանի դասասենյակներում այսօրվանից դասերն սկսվել են: Դպրոցի առաջին հարկում մաքրման աշխատանքերը դեռ մի քանի օր կշարունակվեն, իսկ կոսմետիկ վերանորոգումների համար դպրոցին աջակցելու ցանկություն հայտնող անհատներ ու ընկերություններ արդեն կան:
08:28 21.07.2025
Իրանում գազի պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվել09:50 21.07.2025
Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցներիԱզգային ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներով կպատասխանեն Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը։ «Չինաստանը պնդում է, որ եվրոպական կողմը անհապաղ հրաժարվի չինական ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների ցուցակներում ներառելու իր սխալ գործողություններից», – ասվում է առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, […] ...
09:40 21.07.2025
Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆՌումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Ամերիկա։ Այս մասին Digi 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի առաջնորդի անվտանգության հարցերով խորհրդական Քրիստիան Դիակոնեսկուն։ «Նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացվել նախագահ Նիկոսոր Դանին։ Նրանք շատ լավ երկխոսություն ունեցան մեկ ամիս առաջ, և այժմ այս հրավերը պաշտոնապես փոխանցվել է», – […] ...
09:35 21.07.2025
Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of IsraelԵրուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։ Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում: Վարչապետի […] ...
09:28 21.07.2025
Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, […] ...
09:18 21.07.2025
Աս-Սուվեյդայում գերիների փոխանակումը ձախողվել է հրադադարի խախտման պատճառովՍիրիայի Աս-Սուվեյդա նահանգում դրուզների դիրքերի վրա արաբական ցեղային աշխարհազորայինների հարձակումը խաթարել է կողմերի միջև գերիների փոխանակման ընթացակարգը, որը նախատեսված էր հրադադարի հաստատումից հետո։ Ինչպես հաղորդում է Sham TV-ն, բեդվինների ստորաբաժանումները հարձակվել են Արիկա և Էլ-Մաջդալ շրջանների վրա, որոնք առավոտյան անցել են դրուզների ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Նախկինում հայտարարվել էր, որ գերի վերցված զինյալների և պատանդների […] ...
09:08 21.07.2025
ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումիցԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել կտրուկ մանևր կատարել՝ ռազմավարական ռմբակոծիչի հետ բախումից խուսափելու համար, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով SkyWest-ի օդաչուին։ «Հաշվի առնելով դրա արագությունը, ես որոշեցի, որ ամենաապահով բանը դրա ետևում կանգնելն էր։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք մեզ չզգուշացրին, քանի որ Ռազմաօդային ուժերի բազայում ռադար կա», – հեռուստաալիքը մեջբերում է օդաչուի […] ...