Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի տալ բանակից խուսափածներին՝ վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի տալ բանակից խուսափածներին՝ վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու համար

15:10 15.02.2019

Կառավարությունը դրական եզրակացություն է տվեց Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենքի նախագծին, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։

Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ այս գրեթե ամեն տարի հետաձգվել է, հիմա նորից հետաձգվի մեկ տարով՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սրա հետևանքով ծառայությունից խուսափածները կարող են թաքնվել հետապնդումից մինչև լրանա իրենց 27 տարին, ու եթե 18 տարեկանից են խուսափել ծառայությունից, ապա ընդամենը 3․6 միլիոն դրամ վճարելով, ազատվել հետապնդումից։

Այս օրենքի հիմնավորման ժամանակ հատկապես հղում են անում Սփյուռքից երիտասարդների հետդարձին։ Ըստ օրենքի կողմնակիցների՝ եթե այս մարդկանց հնարավորություն տրվի գումար տալով ազատվել քրեական պատասխանատվությունից, ապա նրանք կվերադառնան Հայաստան։

«Օրենքի ընդունումը խթան կհանդիսանա զինվորական ծառայությունից խուսափող, 27 տարեկանը լրացած հազարավոր քաղաքացիներին վերադառնալու Հայաստան»,- իր նախորդներին կրկնելով՝ այսօրվա կառավարության նիստի ժամանակ ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը։

Պաշտպանության նախարարությունը ավանդաբար դեմ է լինում այս հետաձգումներին։ Գործող նախարարը համարում է, որ ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև դա խրախուսում է բանակից խուսափումը։ 2018 թվականի հունիսին Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ամեն անգամ այս օրենքի ժամկետը երկարաձգելու հետևանքով ստացվում է, որ «մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք 27 տարին կլրանա, կվերադառնաք և հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով՝ ազատվել բանակից»։

Կառավարության նիստին Տոնոյանը ներկա չէր ու նրա փոխարեն այս մտահոգության մասին խոսեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Կառավարության ղեկավարը արձագանքեց, որ այո, կա նման խնդիր։

«Խնդիր կա, պարոն Ցոլակյան։ Եթե մենք հիմա օրենքով ընդունում ենք, ասում ենք՝ էս օրենքը միշտ լինելու է, խթանում ենք զինծառայությունից խուսափելու գործընթացը, ինչը լավ չէ։ Եվ մենք էսօր պրոբլեմ ունենք, ընդհանուր առմամբ։ Մեր պրոբլեմն էն է, որ մեր հետախուզվողների մոտավորապես 85-90 տոկոսը, ընդհանրապես երկրում հետախուզվողների, մեր իրավապահ մարմինների կողմից հետախուզվողների 90 տոկոսը ժամկետային զինծառայությունից խուսափելու համար են հետախուզվում»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ այս խնդիրը ունի նաև օբյեկտիվ պատճառներ․ օրինակ՝ դեռ երեխա ժամանակ մարդիկ հեռացել են Հայաստանից, հաստատվել են այլ երկրում, բայց վարչապետի խոսքերով՝ դա նրանց չի ազատում պատասխանատվությունից ու զինծառայության պահանջից։ Փաշինյանը, օգտվելով առիթից, նորից կոչ արեց երիտասարդներին վերադառնալ ու զինծառայություն անցնել Հայաստանում։

«Երբ 2017 թվականի դեկտեմբերին քննարկվել է, այն ժամանակվա կառավարությունը արձանագրել է, որ վերջ, էս օրենքը էլ չի լինելու այլևս, բայց դրանից հետո քանի որ քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, մենք կարիք ունենք հասկանալու, թե ինչ արձագանք է այս օրենսդրական նախաձեռնությունը նոր քաղաքական իրավիճակում ստանում մեր հայրենակիցների կողմից։ Որովհետև այո, կային, կան արձագանքներ, բայց ասել, որ էս հնարավորությունից օգտվողները շատ մեծ թիվ են կազմում, չի կարելի ասել։ Հույս ունենք։ Հիմա տեսնենք՝ այս տարի ինչ արձագանք սա կունենա մեր հայրենակիցների շրջանում, ըստ այդմ՝ որոշենք հետագայում ինչ ենք անում, որովհետև շատ հնարավոր է, որ իսկապես գանք էն եզրակացության, որ էս մեխանիզմի հետագա գործարկումը իմաստ չունի»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով՝ եթե շատ մարդիկ չեն օգտվում սրանից, եթե շատ մարդիկ չեն վերադառնում հայրենիք, ու եթե պաշտպանության նախարարության բյուջեին հավելյալ մուտքերը շատ չեն լինում, ապա այլևս կարիք չկա պահել այս մեխանիզմը։

Այնուամենայնիվ, կառավարությունը դրական եզրակացություն տվեց օրենքի այս նախագծին ու այն ուղարկեց ԱԺ քննարկմանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հիշատակմանը, որ վերաբերում էր նախորդ կառավարության կողմից ընդունված որոշմանը, ապա հիշեցնենք, որ օրենքը միանշանակ չէր ընդունվում նաև նախկին իշխանության ներսում։ 2017 թվականին դրա ժամկետի լրանալու մոտ ժամանակ ժամկետի երկարաձգումը նորից դրվել էր շրջանառության մեջ, ինչին դեմ էր ՊՆ ղեկավարությունը։ Նախարարությունն առաջարկում էր գոնե այդ դեպքում նախ` մեծացնել տուրքը, որ պետք է վճարել քրեական հետապնդումից ազատվելու համար, և հետո՝ պայմանավորվել ու սահմանել մի ժամկետ, որից հետո այդ օրենքն այլևս չի գործելու։

Նախարարությունն առաջարկում էր այն ժամանակ գործող «սակագնի»՝ ամեն զորակոչի համար տրվող 100 հազար դրամի փոխարեն (նվազագույն աշխատավարձի 100-ապատիկ) սահմանել 500 հազար դրամ (500-ապատիկ)։ Ազգային ժողովում քննարկումների արդյունքում ընդունվեց միջանկյալ տարբերակ՝ ամեն զորակոչի համար 200 հազար դրամ։ Այսինքն, եթե մարդը 18 տարեկանից խուսափել է ծառայությունից, ապա 27 տարին լրանալուց հետո պետք է վճարի այդ 9 տարվա մեջ անցկացված 18 զորակոչի համար 3․6 միլիոն դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP