17:18 15.02.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Գերմանիա կատարած աշխատանքային այցը սկսվել է Հայդելբերգ այցով, որտեղ նա հանդիպել է քաղաքապետին, եղել է ամենահին գրադարաններից մեկում ու Գերմանիայում ամենահինը համարվող համալսարանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Նեկար գետի ափին բացվող պատմական այս քաղաքի մասին առաջին գրավոր վկայությունը վերաբերում է 1196 թվականին, ապա՝ ավելի ուշ, հիշատակվում է քաղաքի գլխավոր պատմական խորհրդանիշներից մեկը համարվող ամրոցը: Բայց պարզվում է՝ 20-րդ դարի սկզբին Հայդելբերգի մերձակա շրջաններում անցկացված պեղումները զարմանալի արդյունքներ գրանցեցին: Այստեղ հայտնաբերվեցին մարդկային մնացորդներ, որոնք մոտ 600 000 տարեկան էին: Այդ գտածոն հենց այդպես էլ կոչվեց՝ հայդելբերգյան մարդ:
Մարդու գոյության ամենահին այս բնակավայրերից մեկն էլ հետագայում դարձավ Գերմանիայի և ընդհանրապես Եվրոպայի՝ զարգացման, գիտական ու կրթական առաջընթացի կարևոր կենտրոններից մեկը՝ միավորելով պատմական արժեքներն ու գիտական նոր առաջընթացը՝ զարգացման ամենաարագ տեմպերն ունենալով: Եվ այնպես է ստացվել, որ այդ յուրահատկությունն ունեցող քաղաքը հիմա ղեկավարում է գիտնական քաղաքապետը: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ այս քաղաք այցն ու առաջին հանդիպումը խորհրդանշական է ստացվում՝ երկու ֆիզիկոսների հանդիպում:
Երկու գիտնականների զրույցը հենց գիտության բնագավառում համագործակցության շուրջ է ծավալվում: Գիտական խոշորագույն կենտրոններից մեկը զարգացած է հատկապես կենսաբանության ուղղությամբ, այստեղ է գտնվում քաղցկեղի հետազոտության հեղինակավոր կենտրոններից ու մոլեկուլյար կենսաբազմազանության լաբորատորիաներից մեկը: Բայց գիտության բնագավառում համագործակցության ասպարեզը լայն է:
«Հայդելբերգն ամենաարագ զարգացող քաղաքն է, մեծ ներուժ ունի գիտության, մասնավորապես բժշկության բնագավառում։ Մենք ստեղծում ենք: Հուսով ենք, որ ապագայում կարող ենք գործակցել այս և այլ ոլորտներում»,- ասում է Հայդելբերգի քաղաքապետ Էքարտ Վյուրցերը:
Հայդելբերգի հետ համագործակցության համար նախագահ Սարգսյանը իր առաջարկն ունի:
«Ես մտածում եմ նույնիսկ՝ Ձեզ առաջարկեմ մեր ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, որտեղ մտածում եմ, որ մենք կզարգացնենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և կիրականացնենք արհեստական ինտելեկտի մշակումը: Ես հավատում եմ, որ այդ քաղաքում, որը կոչվում է Դիլիջան, հետագա զարգացումները կընթանան»,- նշում է նախագահ Սարգսյանը:
Ստացած տպավորությունները նախագահը թողնում է տպավորությունների ոսկե գրքում, քաղաքապետ Վյուրցներին Հայաստան հրավիրում և խոսքը եզրափակում լավատեսությամբ, որ Հայաստանում ևս կունենանք այնպիսի համալսարան, որը գոյություն կունենա այնքան երկար, որքան Հայդելբերգինը:
Հայդելբերգ ասելիս շատերն առաջինը հենց Հայդելբերգի համալսարանն են հիշում՝ ամենահինը Գերմանիայում ու ամենահեղինակավոր համալսարաններից մեկը Եվրոպայում: Այն ստեղծվել է 1386թ.: Հեղինակավոր այս համալսարանում են սովորում ուսանողներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Այս համալսարանում ուսանելու, գործունեություն ծավալելու հետ են կապված աշխարհի երկու տասնյակից ավելի նոբելյան մրցանակակիրների անունները: Հենց այս համալսարանում էլ նախագահն անցկացնում է օրվա վերջին, բայց ծավալուն հանդիպումը՝ ելույթ ունենալով ուսանողների և դասախոսների առջև:
Հայդելբերգի համալսարանում գիտական կրթական ծրագրերում համագործակցության հնարավորություններին ծանոթանալուց զատ, Արմեն Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարանի գրադարան և ծանոթացել այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքների հետ։ Այս համատեքստում նախագահը ներկայացրել է հնագույն ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի աշխատանքն ու ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր աշխատանքներ կարող են իրականացնել։
13:13 19.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
13:11 19.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվելՄասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...
13:00 19.08.2025
Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...
12:50 19.08.2025
Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուցԷստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...
12:39 19.08.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվինՄիացյալ Նահանգներն այլևս ուղղակիորեն զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ վաճառում է այն՝ ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներից վճարման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո: «Մենք այլևս Ուկրաինային զենք չենք տալիս։ Մենք այլևս Ուկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք […] ...
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...