Մեդիագրագիտության պակասից տուժում են բոլորը. Սամվել Մարտիրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Մեդիագրագիտության պակասից տուժում են բոլորը. Սամվել Մարտիրոսյան

19:51 23.02.2019

«Մեդիագրագիտություն» առարկան դպրոցում ներառելն անհրաժեշտ քայլ է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Խոսելով այն մասին, որ մեդիագրագիտության հիմունքներին՝ առանձին խմբակների միջոցով, մտադիր են ծանոթացնել՝ սկսած երկրորդ դասարանից, Մարտիրոսյանը նշեց.

«Ինձ թվում է՝ երկրորդ դասարանի երեխաների համար այն անիմաստ է, որովհետև երկրորդ դասարանի երեխաներին պետք է ընդհանրապես հեռու պահել մեր լրատվամիջոցներից. դա ամենալավ մեդիագրագիտությունը կլինի իրենց համար, իսկ արդեն միջին դպրոցում, իհարկե, դա կարևոր է, որովհետև այսօր երեխաները միանգամից դառնում են տեղեկատվության սպառող, ու հաշվի առնելով, որ անընդհատ կեղծիքը և այլն ահավոր շատանում է, նշանակում է՝ ոչ թե լավ կլինի, որ լինի այդ առարկան, այլ երևի թե պարտավոր ենք ունենալ: Մեր հանրության կողմից ապատեղեկատվության սպառման մասշտաբները վկայում են այն մասին, որ աղետալի վիճակ է, ու մեր երեխաներին պետք է, իհարկե, կրթել այդ հարցում: Ուրիշ տարբերակ չկա, այլ հարց է, որ այն կարող է հասարակագիտության մի մաս լինել կամ առանձին առարկա, դա քննարկելու հարց է, բայց երևի թե պարտավոր ենք ունենալ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք մեդիագրագիտությամբ կարող է լուծվել նաև համացանցային խաղերից ճիշտ օգտվելու հարցը, հիշեցրեցինք, որ տարածվել էին խաղեր, որոնք երեխաներին կախվածության մեջ էին գցում, գործողություններ թելադրում, որոնց երեխաները ենթարկվում էին: Մարտիրոսյանն ասաց, որ դա ավելի շուտ համացանցից ապահով օգտվելու խնդիր է: Նրա խոսքով՝ սրանք նաև հարցեր են, որ միայն կրթական ծրագրերի մեջ ներառելով չեն լուծվի: Նա ասաց, որ պետք է ուսուցիչներ լինեն, նույնիսկ հասկանալը, որ կա խնդիր, արդեն խնդիր է, քանի որ շատ դեպքերում, երբ արդեն մեծ խնդիր է լինում երեխաների շրջանում, մեծահասակները դրանից տեղյակ չեն լինում:

Մեդիագրագիտության պակասից, ըստ մեդիափորձագետի, տուժում են բոլորը:

«Տեսեք, եթե վերցնենք միայն ու միայն ապատեղեկատվության քանակը, աշխարհում այն արդեն այնպիսի մասշտաբների է հասել, որ ամենադեմոկրատական երկրները հիմա մտածում են կարգավորումներ մտցնել և կեղծիքներ տարածելու համար պատժամիջոցներ մտցնել: Դժվար է կոնկրետ տարիքային շեմ առանձնացնել, կարող են խնդիրները տարբերվել, բայց փաստ է, որ այդ խնդիրները գնալով աճում են: Հայաստանում այսօր ամենամեծ խնդիրն ապատեղեկատվությունն է, շատ մեծ ռեսուրսներ են ներդրվում այդ ապատեղեկատվությունը տարածելու մեջ, մանիպուլյատիվ-քարոզչական բնույթի տեղեկատվություն, այդ ամենը լուրջ սպառնալիք է, սա արդեն երեխաներին չի վերաբերում, ընդհանուր հասարակության խնդիր է»,- ասաց նա:

Մարտիրոսյանի գնահատմամբ՝ մեդիագրագետ լինելը մարդուն պաշտպանված է դարձնում. մարդ դառնում է տեղեկատվության ավելի գիտակից սպառող, ինչը նաև ազդում է աղբյուրների վրա: Նա նշեց՝ այսօր հասարակությունը հեշտ ու հանգիստ ինչ-որ կայքեր է տարածում, այդպիսով փաստացի խրախուսում է դրանց գոյությունը, այնպես որ տեղեկատվության գիտակից սպառումը նաև դրական է ազդում դաշտի վրա` մոլախոտը քչանում է, իսկ այդտեղ, իհարկե, մարդու պաշտպանվածությունն է, ավելի քիչ մանիպուլյացիաների ազդեցության տակ է գտնվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

13:00 19.08.2025

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

12:50 19.08.2025

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

12:39 19.08.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

Միացյալ Նահանգներն այլևս ուղղակիորեն զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ վաճառում է այն՝ ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներից վճարման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո: «Մենք այլևս Ուկրաինային զենք չենք տալիս։ Մենք այլևս Ուկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

BACK_TO_TOP