Մեդիագրագիտությունը նաև անվտանգության խնդիր է. Հովհաննես Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Մեդիագրագիտությունը նաև անվտանգության խնդիր է. Հովհաննես Հովհաննիսյան

19:20 23.02.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով մեդիագրագիտության կարևորությանը, խոսելով այն ուսումնական ծրագրում ներառելու հնարավորության մասին, կարծիք հայտնեց, որ այն կենսական կարևորություն ունեցող առարկա է:

«Այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում և Հայաստանում, երբ կեղծ լուրերը վայրկենապես տիրաժավորվում են, օրակարգ են ստեղծում, ցույց է տալիս, որ այսօր մենք իրապես կարիք ունենք մեդիագրագետ հասարակություն ունենալու, որ կարողանա կեղծ լուրը զատել իրական լուրից, հետևելու պաշտոնական տեղեկատվությանը, չընկնելու տարբեր տեսակի մանիպուլյացիաների տակ, դա ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Թե որ դասարանից կներդրվի մեդիագրագիտություն առարկան, այդ հարցն, ըստ Հովհաննիսյանի, պետք է քննարկել մասնագետների հետ: Նրա կարծիքով՝ կրթության նախարարությունը համապատասխան կազմակերպությունների հետ, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ, որն այդ գործի առաջամարտիկն է, պետք է քննարկի երեխաների մանկավարժա-հոգեբանական տարիքը, ընկալումները և այլն, հասկանա՝ որ տարիքից է առավել արդյունավետ այդ առարկայի ներառումը և որքան ժամանակով պետք է այն դասավանդվի: Պատգամավորի կարծիքով՝ սրանք ավելի շատ տեխնիկական հարցեր են, որ պետք է քննարկվեն մասնագետների հետ:

«Ես ուղղակի  շեշտեցի խնդրի կարևորությունը, ասացի, որ խնդիրը բավական կարևոր է, և այն պետք է լուծում ստանա կրթական մակարդակով: Ինձ համար կոնցեպտուալ առումով էր կարևոր խնդիրը բարձրացնելը, իսկ արդեն թե տեխնիկապես որ դասարանից կլինեն մոդուլները, քանի ժամով, սրանք արդեն քննարկվելիք հարցեր են: Տարիքային ցենզ չկա, որովհետև երբ տեսնում ես՝ ովքեր են ընկնում մանիպուլյացիաների այդ ալիքի տակ, տեսնում ես, որ նրանք ոչ միայն դեռահաս տարիքի մարդիկ են, այլև հասուն մարդիկ, այդ տեսանկյունից կարծում եմ՝ դա միայն դպրոցականներին չի վերաբերում, այլև բուհական, հետբուհական մակարդակում է կարևոր, շարունակական կրթության մակարդակում, ընդհանրապես բոլոր մակարդակներում այն շատ կարևոր է»,- ասաց նա:

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ մեդիագրագիտությունը նաև անվտանգության խնդիր է, որովհետև մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղության կարգավիճակում գտնվող երկիր ենք, և անընդհատ մեր հարևան երկրների, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, նմանատիպ մանիպուլյացիաներ տեղի են ունենում, երբ պետք է ճիշտ կողմնորոշվել: Նա հիշեցրեց՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անընդհատ նմանատիպ տեղեկություններ էին «նետվում» մեդիադաշտ ու փորձում պանիկայի երևույթներ հարուցել, նույն այդ երևույթների դեմն առնելու համար ևս մեդիագրագիտությունն անհրաժեշտ պայման է:

Հարցին՝ արդյո՞ք մեդիագրագետ հասարակությունը մանիպուլյացիաներից պաշտպանված լինելու միակ անհրաժեշտ պայմանն է, թե զուգահեռ քայլեր են պետք, նա պատասանեց.

«Զուգահեռ քայլեր պետք է լինեն, բայց դա պայմաններից մեկն է՝ ճիշտ կարողանալ լուրերը զատել, իրականը կեղծիքից զատել, նայել աղբյուրը, ճշտել պաշտոնական տեղեկատվությունը: Սա բավական խոշոր դաշտ է, ես մատնանշում եմ մեդիագրագիտության միայն մի հատվածը: Ինքս էլ հաճախ լուրը կարդում եմ, աղբյուրը չեմ նայում, զգում եմ, որ մի բան այն չէ, հետո նայում եմ աղբյուրը ու հասկանում, որ ես էլ եմ մանիպուլյացիայի ազդեցության տակ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

13:00 19.08.2025

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

12:50 19.08.2025

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

12:39 19.08.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

Միացյալ Նահանգներն այլևս ուղղակիորեն զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ վաճառում է այն՝ ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներից վճարման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո: «Մենք այլևս Ուկրաինային զենք չենք տալիս։ Մենք այլևս Ուկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

BACK_TO_TOP