18:07 22.02.2019
Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։
Նա նաև մտավախություն էր հայտնել, որ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի որ չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ:
Այս գրառումը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը.
«Մենք պետք է արձանագրենք մի քանի իրողություն. նախ և առաջ սահմանների երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների քանակը կտրուկ նվազել է, սա փաստ է: Եթե համեմատենք նախկինում եղած տվյալների հետ, 2000 կրակոցը կտրուկ նվազում է. եղել է, որ օրվա մեջ էին 2-3 հազար կրակոց արձակում: Մենք ողջունում ենք այս ամենը, կարևոր ենք համարում այս հանգամանքը, որովհետև, ի վերջո, մարդկանց կյանքեր են փրկվում»:
Դավիթ Բաբայանը նշեց, որ մեկ այլ կողմից հնարավոր չէ չմատնանշել այն փաստը, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից և ակտիվորեն իրականացնում է ահաբեկչական, նացիստական քաղաքականություն տեղեկատվական, դիվանագիտական և քաղաքական ոլորտներում.
«Նրանք Թուրքիայի հետ են խորացնում հարաբերությունները և սահմանի երկայնքով կատարում ինժեներական աշխատանքներ, որոնք նոր որակ են ստանում: Մենք տեսնում ենք` իրենք ինչ են կատարում, մենք ևս կատարում ենք աշխատանքներ: Մենք միշտ պետք է լինենք աչալուրջ և երբեք չմոռանանք, թե ում հետ գործ ունենք: Այն, որ Ադրբեջանի գերնպատակը Արցախի կամ նույնիսկ հայոց պետականության ոչնչացումն է, փաստ է, և դրանից որևէ մեկը չի հրաժարվել՝ սկսած նախագահից և վերջացրած մսուր-մանկապարտեզի 3 ամսական սանից»:
Դավիթ Բաբայանը նաև հավելեց, որ մեր զինվորները շարունակում են վերահսկել իրավիճակը և իրենց ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնությունը, իսկ սա նշանակում է, որ եթե մեր մարտունակությունը կամ զգոնությունը թուլանա, ապա հակառակորդն անմիջապես դրանից կօգտվի:
Դավիթ Բաբայանի խոսքերով՝ հակառակորդը չի դիմում սադրանքների, քանի որ մեր բանակը պատրաստ է, զգոն և աչալուրջ:
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...