15:54 23.02.2019
ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նշանակման առաջին իսկ օրից, կարևորելով մեդիագրագիտությունը, տարբեր կազմակերպությունների հետ է հանդիպել, քննարկումներ ունեցել: Մեդիագրագիտությունն ապագայում ներառվելու է ուսումնական ծրագրում՝ իբրև առարկա:
«Ինչո՞ւ առանձին առարկայի տեսքով հիմա չենք ներառում, որովհետև ուսումնական պլանը, առարկայական ծրագրերն ու չափորոշիչներն ամբողջությամբ վերանայվում են, հետևաբար այս պահին ինչ-որ առարկա ավելացնելը մտածեցինք, որ նպատակահարմար չէ: Մենք այլ բան ենք արել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ, այնտեղ մեդիագրագիտության շաբաթ էինք հայտարարել, դրանից բացի, մենք փորձել էինք մի քանի դպրոցներում, եթե հնարավոր է, խմբակներ ունենալ, որովհետև բոլոր նյութերը, որ կան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում», հասանելի են տարբեր տարիքի դպրոցահասակ երեխաներին: Կարծում եմ, որ մեդիագրագիտությունը շատ կարևոր է»,- ասաց նա:
Անափիոսյանը պատմեց՝ ազատ պահին «Ֆեյսբուքում» փորձ է արել, հարցում է ստեղծել, հետևելով՝ տեսել, թե որքան կեղծ օրակարգեր են ձևավորում: Նրա խոսքով՝ մարդիկ անընդհատ հետևում են այդ կեղծ օրակարգերին, առանց նույնիսկ ստուգելու, թե դրանց հիմքը որտեղ է, նույնիսկ տարբեր «փորձագետներ» են կարծիք հայտնում, բայց իրենց խոսքերում էլ հիմք չկա:
«Մարդիկ հավատում են դրան, փորձագետներն իրենք էլ նույնիսկ չեն ստուգում, դա հետևանք է նրա, որ մեդիագրագիտություն չկա»,- ասաց նա՝ նշելով, որ մեդիագրագիտությունը պիտի ներառվի ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության շրջանակներում:
ԿԳ փոխնախարարը հայտնեց՝ հիմա նախատեսվում է չափորոշիչների ու առարկայական ծրագրերի, ինչպես նաև ուսպլանի վերանայում, սակայն վստահեցրեց՝ մեդիագրագիտության տարբեր մոդուլներ տարբեր առարկաների շրջանակներում անպայմանորեն իրենց տեղը գտնելու են, հնարավոր է՝ ավելի բարձր դասարաններում այն լինի առարկայի տեսքով:
Հարցին՝ ո՞ր դասարանից են աշակերտները մեդիագրագիտության հիմունքներին ծանոթանալու, Անափիոսյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ՝ երկրորդ դասարանից, երբ դպրոցահասակները սկսում են նյութեր հավաքել՝ դպրոցում իրականացվող տարբեր նախագծերի նպատակով, արդեն պիտի կարողանան թեթև չափով, տարրական, բայց մեդիագրագիտության և հետազոտության այդ հմտություններն ունենալ՝ կարծիքը փաստից տարբերելու համար: Սրանք բավական կարևոր հմտություններ են, որոնք երկրորդ դասարանից կարծում եմ պիտի սովորեցնել»:
Խոսելով այն մասին, թե ովքե՞ր են դասավանդելու այդ առարկան, Անափիոսյանը հայտնեց, որ կան կազմակերպություններ, որոնք ունեն հատուկ վերապատրաստման փաթեթներ և ծրագրեր՝ ինչպես ուսուցիչների, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր անձանց համար, ուստի չի կարծում, որ առանձին մարդիկ պետք է գնան ուսպլանի մաս հանդիսացող առարկայի շրջանակներում մեդիագրագիտություն կարդան: Փոխնախարարը նշեց նաև, որ իրենք ուզում են՝ դպրոցներում լինեն մեդիագրագիտության խմբակներ, որ երեխաները հաճախեն, եթե ուզում են խորությամբ ուսումնասիրել առարկան, ինչ-որ պրոդուկտ ստեղծել: «Մեդիագրագիտությունը» որպես առարկա այս պահին դպրոցում չի լինի, քանի որ ուսումնական պլանը շատ ծանրաբեռնված է, ինչն արդեն իսկ վատ է:
«Մեկ առարկայով հավելյալ ծանրացնել ուսպլանը ճիշտ չէ երեխաների նկատմամբ, և դրա համար մենք կողջունենք, եթե լինեն խմբակներ մեդիագրագիտության, եթե լինեն կազմակերպություններ, որ կարողանան կազմակերպել կամ պետական ֆինանսների հաշվին հասկանանք՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ, որովհետև գիտենք, որ բավական շատ նախաձեռնություններ կան այսօր, բայց ավաղ ոչ բոլորի համար է համապատասխան պետական ֆինանասավորում հատկացվում: Մենք ողջունում ենք, որ դպրոցներում մեդիագրագիտության խմբակներ լինեն, կան դպրոցներ, որ տարբեր խմբակներ ունեն, մեդիագրագիտությունը կարող է լինել այդ խմբակներից մեկը, իսկ ուսպլանի մաս դառնալու առումով սա արդեն հստակ ծրագիր է, որի լրամշակման սկիզբը կմեկնարկի արդեն այս գարնանը, վերանայված ուսպլան մենք կունենանք արդեն մյուս սեպտեմբերի համար»,- ասաց նա:
13:13 19.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
13:11 19.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվելՄասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...
13:00 19.08.2025
Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...
12:50 19.08.2025
Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուցԷստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...
12:39 19.08.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվինՄիացյալ Նահանգներն այլևս ուղղակիորեն զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ վաճառում է այն՝ ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներից վճարման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո: «Մենք այլևս Ուկրաինային զենք չենք տալիս։ Մենք այլևս Ուկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք […] ...
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...