23:30 24.02.2019
«Սփյուռքը պարտադրյալ գոյավիճակ մըն է: Մեր վախճանական հասցեն Հայաստանն է, մենք ուրիշ հայրենիք չունինք: Սփյուռքի մեջ տասնամյակներ շարունակ ազատ, անկախ Հայաստանի համար պայքարեցինք, երգեցինք, գրեցինք ամբողջական Հայաստան` ամբողջական հայությամբ, մեզի համար մեր եկեղեցիներեն ներս, մեր դպրոցներեն, տուներեն ներս երազ եղավ, պատմական Հայաստանի կտոր մը հողի վրա մենք հաստատեցինք ազատ, անկախ Հայաստան, ունենք Ղարաբաղ և իմ աղոթքս է, որ Ղարաբաղի անկախությունը ամրապնդվի, և օր մը Ղարաբաղն ալ միանա Հայաստանին»,- ասաց Արամ Ա կաթողիկոսը` «Հեռանկար» հաղորդման շրջանակներում անդրադառնալով հարցին, թե արդյոք ամեն գնով պետք է պահպանվեն հայկական գաղթօջախները:
Հայաստանը վերջնանպատակն է, սակայն սփյուռքի գոյությունը ևս կարևոր է, և չպետք է տկարացնել սփյուռքը ևս, կարծում է նա և պարզաբանում.
«Չենք կրնար սփյուռքը քանդել, տկարացնել, ճիշտ չէ նման մոտեցում, ընդհակառակը պետք է ավելի հզորացնենք, ոչ թե ինքնանպատակ կերպով, այլ ի խնդիր Հայաստանի՝ ներկա և վաղվա Հայաստանի, այս պետք է ըլլա սփյուռքի կյանքի վերակազմակերպումը»,- ասաց նա:
Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսը նշեց, որ այժմ ինքը, գիտակցելով կարևորությունը, ձեռնարկել է սփյուռքի վերակազմակերպման աշխատանքներ:
«Հզոր սփյուռք՝ կենթադրե հզոր Հայաստան և փոխադարձաբար, մենք միասին պիտի նստինք Հայաստան, Սփյուռք և Արցախ մեկ երդիկի տակ, մեկ կամարի տակ: Հետևաբար, այսօր մենք Սփյուռքը պետք է ավելի հզորացնենք, և այս ուղղությամբ Հայաստանը պետք է դերակատար ըլլա: Գործակցությունը տեսական պետք չէ ըլլա, և Հայաստանի մեջ միայն չպետք է մշակվի»,- կարծում է նա:
Պետք է նաև սփյուռքի լայն կարողությունները, փորձը օգտագործվի, որը կբխի միայն Հայաստանի և ժողովրդի գերագույն շահերից:
Խոսելով դարեր «աթոռակռիվներ»-ի մասին, որոնք բնորոշ են և՛ եկեղեցուն, և՛ պետությանը, Արամ Առաջինը հայտարարեց․
«Տեսակետներու տարբերություն միշտ պիտի ըլլա, ես աթոռներուն չեմ հավատար, աթոռները արժեք կստանան աթոռակալով, աթոռներն ալ, աթոռակալներն ալ մնայուն չեն, մնայունը արժեքներն են, հետևաբար, մենք բոլորս տարբեր դիրքեր ունենք, որոնք կենթադրեն պատասխանատվություն, որոնք կդիտենք մեր հայրենիքի, մեր եկեղեցվո , արժեքներու հավաքական շրջագծեն ներս: Իշխանությունները, աթոռակալները, կառույցները, այս բոլորը գնայուն են, կդառնան մնայուն, երբ ծառայեն իրենցմե վեր ու վեհ արժեքներուն: Այս օրերուն, երբ Թումանյանի 150-ամյակը կտոնեն, լսեցի, որ մեր նախարարները քառյակներ սկսան արտասանել Հովհաննես Թումանյանեն, ես սովորած էի «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ», Հովհաննես Թումանյան և մեր պատմության բոլոր Թումանյաններն իրենց գործով ապրեցան»,- մեջբերեց Վեհափառը:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...