Սփյուռքի հարցերով հանձնակատարը պետք է լինի անկուսակցական, ներկայացնի Հայաստանը Սփյուռքում, Սփյուռքը՝ Հայաստանում․ Սուրեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Սփյուռքի հարցերով հանձնակատարը պետք է լինի անկուսակցական, ներկայացնի Հայաստանը Սփյուռքում, Սփյուռքը՝ Հայաստանում․ Սուրեն Սարգսյան

11:33 26.02.2019

Սփյուռքի հարցերով հանձնակատարը ոչ միայն պետք է ներկայացնի Հայաստանը Սփյուռքում, այլև Սփյուռքը՝ Հայաստանում։ Այս մասին իր կարծիքը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

«Սփյուռքի նախարարության լուծարումը ճիշտ որոշում չեմ համարում, մանավանդ, որ իրականում տեղի է ունեցել ընդամենը անվանափոխություն և հաստիքների կրճատում։ Նախարարությունը կդառնա հանձնակատարի գրասենյակ՝ պահպանելով նախարարության կորիզն ու լիազորությունների շրջանակը։ Միաժամանակ, հակված եմ կարծելու, որ ցանկացած գերատեսչության աշխատանքի էֆֆեկտիվությունն ուղղակիորեն փոխկապակցված է այդ գերատեսչության ղեկավարի արհեստավարժությունից, կազմակերպչական ջղից, նվիրվածությունից, արժեհամակարգից։

Այս առումով սկզբունքային նշանակություն ունի, որ նորանշանակ հանձնակատարը սփյուռքահայ լինի, սակայն իր գիտակից կենսագործունեության շոշափելի հատվածն անցկացրած լինի Հայաստանում։ Նրա համար պետք է ընկալելի լինի սփյուռքահայի հոգեբանությունը, գաղթօջախների առանձնահատկությունները, ինչպես նաև հայաստանյան իրողությունները։ Կարևոր է, որ նա չլինի քաղաքական որևէ կուսակցության անդամ, առավելևս՝ ավանդական կուսակցության ներկայացուցիչ։ Անկուսակցական լինելն առավել անկաշկանդ կդարձնի Հայաստանի ներկայացումը Սփյուռքում և Սփյուռքինը՝ Մայր Հայրենիքում։

Սա է լավագույն բանաձևը Սփյուռք-Հայաստան կապը ինստիտուցիոնալիզացնելու և կապիտալիզացնելու համար»,- գրել է Սարգսյանը։

https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157090634290421

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:15 09.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

10:00 09.06.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

BACK_TO_TOP