23:34 26.02.2019
Պրահայում այսօր կկայանա ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և բանակցություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը: Նրա հայտարարությամբ՝ զրույցի հիմնական թեման կառնչվի առևտրատնտեսական հարաբերություններին:
«Մենք կքննարկենք առևտրատնտեսական խնդիրներ, տրանսպորտային կապի թեմաներ, որոշ հումանիտար հարցեր, ինչպես նաև«Մաքսային վարչարարության և մոնիթորինգի մասին» 2011-ին կազմված վրաց-ռուսական համաձայնագիրը»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն:
Մինչ այդ Թբիլիսիում կայացել է Իվանիշվիլի-Աբաշիձե հանդիպումը: Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը Աբաշիձեի միջոցով ուղերձ է հղել Կարասինին: Բովանդակությունը չի հրապարակվում:
«Ես հանդիպում եմ բոլորի հետ, նա կուսակցության առաջնորդն է, ես շատ երկար ու լավ հարաբերություններ ունեմ պարոն Բիձինայի հետ, մենք խոսում ենք շատ կարևոր հարցերի մասին, և ես կարծում եմ, որ երկրի ղեկավարությունը պետք է լիարժեք տեղեկացված լինի: Իվանիշվիլիի հետ իմ հանդիպումը կարևոր էր»,- ասել է Աբաշիձեն:
Իվանիշվիլի-Աբաշիձե հանդիպման առնչությամբ լրագրողները վարչապետ Բախտաձեից հետաքրքրվել են, թե վարչապետի հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեի հանդիպումը Իվանիշվիլիի հետ չի նշանակում արդյո՞ք նրա կողմից երկրի ոչ ֆորմալ կառավարում: Բախտաձեն վստահեցրել է, որ այդտեղ ենթատեքստ չի տեսնում, քանի որ հանդիպումը կայացել է իշխող կուսակցության ղեկավարի հետ:
Կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների՝ Աբաշիձե-Կարասին ձևաչափի վերանայման հնարավորության մասին հարցին:
«Արդեն մի քանի տարի է՝ Աբաշիձե-Կարասին ֆորմատը գոյություն ունի: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչու է ձևավորվել այդ ձևաչափը: Այն հիմնականում տնտեսական և հումանիտար բնույթ էր կրում` առկա այլ հիմնարար հիմնախնդիրների հետ: Մենք չունենք և չենք կարող դիվանագիտական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի դեռ բռնազավթված են մեր տարածքները: Դա սկզբունքային հարց է»,- ասել է Բախտաձեն:
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...
13:00 09.06.2025
Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկինԻրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...
12:55 09.06.2025
Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ինՈւկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ։ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն», – ասել […] ...
12:50 09.06.2025
Թեհրանը կարող է վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հարաբերությունները Իրանի դեմ բանաձևի ընդունման դեպքումԻրանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, եթե կազմակերպության կառավարիչների խորհուրդը բացասական որոշում կայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Անցյալ անգամ մենք զգուշացրինք, բայց նրանք մեզ չլսեցին, և մենք յոթ անգամ մեծացրինք մինչև 60% […] ...
12:40 09.06.2025
Վենսը Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը անվանել է խելագարությունԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորում փնտրելու ցանկության բացակայության համար։ «Բայդենի վարչակազմի օրոք դա խելագարություն էր։ Նրանք այնքան շատ գումար ծախսեցին ամբողջ աշխարհում, բայց ընդհանրապես դիվանագիտությամբ չզբաղվեցին։ Նրանք 300 միլիարդ դոլար ուղարկեցին Ուկրաինային, բայց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երբեք […] ...
12:35 09.06.2025
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնումՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։ Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով: Երկու խաղերում […] ...