Կտրուկ ավելացել են խափանման միջոց կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Կտրուկ ավելացել են խափանման միջոց կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. դատախազություն

17:57 26.02.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուսումնասիրության շրջանակներում վերլուծության է ենթարկվել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկան:

Պարզվել է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2018թ. ներկայացված և դատարանների կողմից բավարարված 808 միջնորդությունից 168-ի կամ 20,8%-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Համեմատության համար նշենք, որ 2017թ. կայացվել է գրավի կիրառման 78 որոշում, այսինք՝ 2018թ. 115%-ով աճել է գրավի կիրառման ցուցանիշը: Նման կտրուկ աճը պայմանավորված է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների բավարարման ցուցանիշի բարելավման հանգամանքով:

Այլընտրանքային խափանման այս միջոցը կիրառելու մասին 2018թ. կայացված 168 դատական ակտերից 84-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, ինչը նշանակում է, որ այդ որոշումների ուղիղ 50 տոկոսի դեպքում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները համաձայնել են դատարանների կողմից կայացված՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշումների հետ: Իսկ ներկայացված վերաքննիչ բողոքներից բավարարվել է 18-ը կամ 21,4%-ը:

Էականորեն աճել են նաև կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում գրավ կիրառելու որոշումները:

Մասնավորապես 2018թ. ընթացքում դատարան ներկայացված և բավարարված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 56-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Մինչդեռ 2017թ. գրավ է կիրառվել  կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 15-ի քննության արդյունքում, ինչը 41-ով կամ 273%-ով քիչ է 2018թ. համեմատությամբ:

Այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման որոշումների ավելացման միտումը բխում է անազատության հետ չկապված խափանման միջոցների, այդ թվում նաև գրավի կիրառման պրակտիկայի ընդլայնմանը նպաստելու՝ ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականությունից: 2018թ. հուլիսի 12-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել էր խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման յուրաքանչյուր դեպքում պարտադիր դիտարկել անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը, իսկ խափանման միջոց կալանքի կիրառման կամ այդ խափանման միջոցի կիրառման ժամկետների երկարացման միջնորդությունների քննության ընթացքում, գնահատելով քրեական գործի՝ փաստական տվյալների հիման վրա մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու պայմանների խախտման ռիսկերը, դիտարկել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմանը չառարկելու հնարավորությունը:

Այդուհանդերձ՝ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ 2018թ. ընթացքում դատարանների կողմից մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը շատ դեպքերում թույլատրելի է համարվել անհիմն և ոչ բավարար պատճառաբանություններով՝ չընդունելով մեղադրող կողմի ներկայացրած առարկությունները: Մասնավորապես՝ գրավի կիրառումը թույլատրելի է համարվել նաև այն դեպքերում, երբ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել քրեական դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու կամ մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության առկայությամբ: Նման դեպքում գրավի կիրառումն իրավաչափ լինել չի կարող, քանի որ  գրավը, որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, չի կարող երաշխավորել դրանց հնարավոր կատարման բացառումը: Նշված արձանագրումները վերահաստատվել են դատարանների համար կիրառության համար պարտադիր՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ստորադաս դատարանները շատ դեպքերում նշված նախադեպային դիրքորոշմանը չեն հետևում և, պարտավոր լինելով հանդերձ, չեն պատճառաբանում, թե ինչու վերոհիշյալ նախադեպային դիրքորոշումը կոնկրետ դեպքում չի կիրառվում:

Նման մոտեցման հետևանքներն արդեն իսկ զգալի են: Մասնավորապես 2018թ. արձանագրվել է 6 դեպք, երբ կալանքի միջնորդությունը մերժելու (3 դեպք),  կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու (2 դեպք) և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու (1 դեպք) դատական ակտի հիման վրա մնալով ազատության մեջ՝ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ: Նշված 6 դեպքերից 3-ի պարագայում անձը, մնալով ազատության մեջ, կատարել է նոր հանցանք, 1-ի պարագայում խուսափել է քննությունից, 2-ի պարագայում ապօրինի ազդեցություն է գործադրել քրեական դատավարության մասնակիցների վրա:

Նշված 6 դեպքերից 5-ով մեղադրյալները կրկին կալանավորվել են, իսկ 1-ով՝ քննությունից խուսափող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

13:11 09.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

13:00 09.06.2025

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

12:55 09.06.2025

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ։ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն», – ասել […] ...

BACK_TO_TOP