17:25 01.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեիտենինի հետ: Արևիկ Անափիոսյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության 2019-20 թթ. գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները:
Մասնավորապես, կարևորվել է վաղ մանկության ուսումնառության ծառայությունների մատչելիության խնդիրը. այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրին: Նշվել է, որ հիմնադրամի աջակցությամբ մշակվել և փորձնական կարգով ներդրվել են վերոնշյալ մոդելները, որոնք կարող են կիրառվել փոքր համայնքներում: Առաջիկա տարիներին նախատեսվում է ևս 35 նման հաստատությունների հիմնում ՀՀ մի շարք մարզերի փոքր համայնքներում: Նշվել է, որ նման հաստատություններում կանանց ներգրավումը կնպաստի աշխատաշուկայում վերջիններիս զբաղվածության ապահովմանը: Արևիկ Անափիոսյանը նշել է, որ պատրաստվել են նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ինստիտուցիոնալիզացման իրավական ակտերի նախագծեր՝ ստեղծելու հնարավորություն այլընտրանքային մոդելների ներդրման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներառական կրթության հարցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի շարունակական աջակցության հարցը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ներառական կրթության բարեփոխումների իրականացմանը՝ նախադպրոցական և դպրոցական մակարդակներում: Նշվել է, որ հիմնադրամը պատրաստ է աջակցել համընդհանուր ներառական կրթության ներդրման ծրագրի շրջանակում մանկավարժների վերապատրաստմանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալը կարևորել է ուսումնական գործընթացում ինտերակտիվ, նորարարական մեթոդների կիրառման և քննական մտածողության ձևավորման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվում է հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման և, առհասարակ, կրթական բովանդակության և ուսումնական նյութերի վերանայման գործընթաց:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի կառավարման խնդրին՝ այդ գործընթացում կարևորելով ՀՀ կրթության և գիտության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությունը:
https://www.facebook.com/MoES.Armenia/posts/2501217500105529?__xts__[0]=68.ARC88u4IbTq0csPdt5btVBgICyZ1JfThZ__2UsnfdU8yMVc-uW2elPnoyKKrYkDAiiE2iDTSNd5EOR-jjVl6pQoAMJLXrOa0FZ0JIuIp3y1Jbzl2tQEkCJcA7hetg9SM-7oeCtjUhsaXvJ8h25IPkpSW07uWspLLXl_qWMYhgqxIQ79e1YSSvSGCO0NAKmxv0PrgHvZQYdD9McQ9rIe6Q6cl5lBk1ZPl2zNBN8WlgvZBVfPjiw-nPp4tAvuuOdixUipK38amY_9nbP8pP1ux4x2pNYr92EKB6WHjEUKGhQ20JUbEv9FyZ9J_cxAgLj2ybNQxB45WAJ5TqpmA01ep9-wX6sYU&__tn__=-R
10:51 19.08.2025
DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջԵվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...
10:40 19.08.2025
WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ հայտնել ԹրամփինՕգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումներիման ժամանակ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ։ Նման հաշվարկներ օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։ Իր գնահատականում Զելենսկին հստակ ցույց է տվել, որ ««հարմարվել է Թրամփին» Սպիտակ տուն կատարած իր նախորդ այցից հետո վեց ամսվա ընթացքում»։ Ընթացիկ հանդիպումների ժամանակ Զելենսկին «հետևել […] ...
10:30 19.08.2025
Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...
10:22 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...
10:15 19.08.2025
Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...