Ո՞վ է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Ո՞վ է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը

12:30 02.03.2019

2019թ. մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Կողմերը, պետական արարողակարգի համաձայն, հույս են հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-ամերիկյան բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։
Խոսվել է նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումների և սկզբունքային դիրքորոշման մասին:

Ամերիկացի դիվանագետը ՀՀ-ում դեսպան է նշանակվել 2019-ին՝ հաջորդելով Ռիչարդ Միլս Կրտսերին: Թրեյսին (անգլ.՝ Lynne M. Tracy) համարվում է ամերիկացի կարիերային դիվանագետ, Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերով փորձագետ։

1986 թվականին ավարտել է ԱՄՆ Ջորջիայի համալսարանը, ԽՍՀՄ ուսումնասիրության գծով ստացել է բակալավրի աստիճան։ Նա իրավունք է ուսումնասիրել Օհայոյում։ 1994 թվականին ավարտել է Ակրոնի համալսարանը և ստացել իրավունքի դոկտորի աստիճան։ Տիրապետում է ռուսերենի։

2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի օգոստոս, ըստ տեղեկատվական բաց աղբյուրների, Լին Թրեյսին աշխատել է Պակիստանի Փեշավար քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում։ 2008 թվականի օգոստոսի 28-ին նրա ավտոմեքենայի վրա հարձակվել է զինված խումբ, կրակել են անիվներին, փայտերով հարվածել ավտոմեքենային։ Թրեյսին թիկնապահի և վարորդի օգնությամբ փախել է և վերադարձել իր աշխատանքին, որի համար 2009 թվականին արժանացել է պետքարտուղարի կողմից «Հերոսության պարգև»-ի (անգլ.՝ Secretary’s Award for Heroism):

2011-2012 թվականներին Լին Թրեյսին աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն։ 2012-2014 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնական։ 2014-2017 թվականներին աշխատել է ԱՄՆ փոխդեսպան Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում:

Մինչև 2018 թվականի ավարտը ԱՄՆ պետքարտուղարությունում եղել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական: 2017 թվականին ստացել է «Պատվո մրցանակ» (անգլ.՝ Distinguished Honor Award) Ռուսաստանում դիվանագիտական աշխատանքի համար։

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելիս Լին Թրեյսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է.

«Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կշարունակեմ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի ակնառու ջանքերը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին՝ ուղղված հաշվետու կառավարմանը, անարդար և մենաշնորհային սովորություններից հեռու տնտեսություն ունենալուն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը՝ ամրագրված անկախ դատական համակարգով ու լուրջ հակակշիռներ ունեցող կառավարման համակարգով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Այրվել է ավտոմեքենա

10:16 10.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

10:11 10.06.2025

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Երևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

10:06 10.06.2025

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BYD» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

10:00 10.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP