18:18 02.03.2019
«Ինչ կառավարություն էլ լինի, մենք իր կողքը պետք է լինենք, որովհետև մենք զինվորների հետ գործ ունենք, ինչ էլ ասեն, մենք պետք է ասենք՝ այո´, ու ծափ տանք մեր կառավարոթյանը: Դու չես կարող զինվոր պատրաստել ու քննադատել կառավարությունը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի նոր կառավարության քաղաքականության մասին, հայտարարեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Կոմանդոսը վստահ է, որ ոչ միայն ինքը, այլև իրենց ամբողջ կազմը, որ զինվորներ է պատրաստում հայոց բանակի համար, պետք է զերծ մնա քաղաքականությունից՝ այդ զինվորներին ևս հեռու պահելով: Ասում է.
«Ջահել զինվորները պետք է գնան, առաջին գծում կանգնեն ու պաշտպանեն մեր երկիրը: Ամեն պետության մեջ կան մեծ ու փոքր պրոբլեմներ, հեռու ենք դրանից: Մեր նպատակը, որ զինվորները քաղաքականության մեջ չմտնեն, որևէ մի կուսակցության ո´չ կողմ, ո´չ դեմ չլինեն, մենք պետության կողմն ենք, մեր հրամանատարը Փաշինյանն է, ինչ իրենցից ստանում ենք, պետք է այդ բանը մատուցենք զինվորներին, 1000 հոգի սովորում են ու գնում բանակ, այդ ջահելները էդ տարաձայնությունները չպետք է իրենց հետ տանեն»,-կարծում է հրամանատարը:
Նախարարներն ու ղեկավարները գալիս-գնում են, զինվորից է կախված երկրի ամուր վիճակը, ասում է Կոմանդոսը, իսկ զինվորը կարողանում է կատարել իր առջև դրված պարտականությունը: Որքան էլ թշնամին վերազինի իր բանակը, հայ բանակի հզորությունը չի կարող ունենալ.
«Մեր բանակը կայացած է, պետք է հանգիստ լինենք, պետք է բանակի վրա վստահ լինենք: Մի քանի նախարար փոխվեց մի քանի տարում, պիտի ասենք` նախարարի՞ց է կախված, նախարա՞րն արեց, նորությո՞ւն բերեց, շենքը ազատամարտիկների վրա է հիմնվել: Ժողովուրդը թող հասկանա, որ մենք ունենք բանակ, մեր բանակն անհաղթ է, թշնամին ունի զենք-զինամթերք, բայց բանակ չունի, իրենց զինվորների մեջ թշնամական հարաբերություններ են, մեր զինվորների մեջ չկա նման հարաբերություն, կարանք մի քիչ էլ իրար նեղացնենք, բայց բոլորս հայ ենք, մի կրոն ու լեզու ունենք, բայց իրենք իրենց անցյալը ջնջել են, դարձրել են մեկ ազգ»:
Հետևաբար, Արկադի Տեր-Թադևոսյանը վստահ է, որ Ադրբեջանը երկար կյանք չունի:
«Ադրբեջանի ապագան կփլուզվի 10 կամ 100 տարի հետո, ապագա չունի, ինչպես Խորհրդային Միությունը: Մեզ մոտ տարաձայություններ կան, դրանք նորմալ են: Դժվար պահերին բոլորը միասնական են, բայց իրենք թողնում ու փախչում են»,- կարծում է Կոմանդոսը:
Ադրբեջանի ու Թուրքիայի խոսքերն ու գործողություններն անհասկանալի է համարում, ասում է.
«Մի բան ասում են, մի բան` անում, չես կարող իրենց քայլերը հասկանալ, բայց լավ մտածում են ու ամեն ինչ խառնում. մի օրինակ բերեմ. մեզ վրա կրակեցին, մենք էլ պատասխանեցինք, մի երեխա վիրավորվեց, տեսնեիք՝ ինչ աղմուկ բարձրացրին, կարծես մարդասպան էինք, մեր միջազգային դիվանագիտությունը պետք է ուժեղացնենք»,- կարծում է հայ ռազմական գործիչը:
11:00 10.06.2025
Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովումՍլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ […] ...
10:55 10.06.2025
Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համարՋրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: […] ...
10:48 10.06.2025
ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել […] ...
10:43 10.06.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...
10:38 10.06.2025
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրելՕվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […] ...
10:33 10.06.2025
Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...