13:22 04.03.2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել նիստ, որին մասնակցում են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Ալբերտ Բաբայանը: Օրակարգում մեկ հարց էր, որը վերաբերում է ԵԱՏՄ հետ համագործակցության արդյունավետության ուղիների որոնմանը:
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները: Նշել է.
«ԵԱՏՄ-ն մեր տնտեսական շահերի հիմնական հատվածն է, ՀՀ-ից արտահանվող ապրանքներին, որոնք կազմել են 2 մլրդ 400 մլն դոլար 2018-ին, 680-ը արտահանել է ԵԱՏՄ երկրներ, լեռնահանքային ոլորտի նյութերը հանում ենք, 800 մլն դոլար է կազմում, ուրեմն տարբերությունը գրեթե կեսն է: Կարևոր է, որ ՌԴ արտահանում են վերջնական օգտագործման ապրանքներ, մեր արտադրողների, տնտեսության շահերը պահանջում, որ մեծ ուշադրություն դարձնենք խնդիրներին, և հնարավորություն տանք ձեռնարկատերերին պոտենցիալը լիարժեք դրսևորեն և ներկայացնեն այն շուկաներում, որտեղ կարող են ունենալ զարգացման լայն հնարավորություններ»:
Ըստ նրա՝ ներմուծման տեսանկյունից ևս ԵԱՏՄ-ի հետ ունենք կենսական նշանակության շահեր:
Հիմա Հայաստանի նկատմամբ՝ որպես ԵԱՏՄ անդամակցող անցումային երկիր՝ ավելի քիչ մաքսատուրքեր են կիրառվում, որոնք աստիճանաբար պետք է աճեն: 2018թ. որևէ տուրք չի կիրառվել ոսկու, ադամանդի ներկրման դեպքում, այս տարի դրանք կլինեն ոսկու համար 3 տոկոս, աստիճանաբար աճելով՝ կհասնեն 15 տոկոսի, իսկ ադամանդի դեպքում՝ 10 տոկոսի:
Ներկա իրավիճակից օգտվում են նաև Եվրոպական արտադրողները, նշեց.
«Եթե եվրոպական արտադրողները ՌԴ շուկաներ ներկրում են ոսկե զարդեր ու ադամանդներ, կարող են օգտվել ՀՀ-ի արտոնյալ ռեժիմից, բերում է ալմաստը, որ չի հարկվում մաքսատուրքով, ՀՀ-ում համագործակցում են մշակող ընկերությունների հետ, երբ արտահանում են, ԵԱՏՄ գնալուց չի հարկվում, որովհետև մշակված է ՀՀ-ում»,- ասաց նախարարը:
Այսինքն՝ տարիֆային սահմանափակումները մի կողմից` դրական, մյուս կողմից` բացասական հետևանք կարող են ունենալ: Նախարարն ասում է.
«Սահմանափակումները ստեղծում են նոր հնարավորություն ՀՀ-ում այն արտադրությունների զարգացման համար, որոնք կողմնորոշված են դեպի ՌԴ կամ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներ, միաժամանակ, սա սահմանափակումներ է առաջացնում այնպիսի կազմակերպությունների համար, որոնք եվրոպական կազմակերպությունների հետ ունեին համագործակցություն, ներկրում էին կիսապատրաստված նյութեր, արտահանում են ԵԱՏՄ տարածք, բայց երբ մաքսատուրքերը բարձրացան, չեն կարողանալու այդ ձևաչափով աշխատել, որովհետև բարձրացված մաքսատուրք վճարել, ՀՀ-ում գործողություն կատարել, արտահանել Եվրոպա կամ ՌԴ, եթե սեփականատեր է փոխվել, ապա իրենց համար կարող է դառնալ խնդրահարույց»:
Այսինքն՝ մի կողմից նշված կազմակերպությունների շահը պահանջում է, որ փորձենք բանակցել անցումային ժամանակահատվածը երկարաձգելու համար, բայց մյուս ձեռնարկությունների շահը պահանջում է, որ մաքսատուրքերը շուտ դառնան 10 և 15 տոկոս: Հենց այս հարցերին են, որ պետք է ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ քննարկման արդյունքում լուծում ստանան:
18:25 10.07.2025
Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...
18:17 10.07.2025
86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնումՍյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...
17:51 10.07.2025
«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համարՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...
17:44 10.07.2025
Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումըԱյսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...