18:16 04.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
Մարտի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը:
Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը:
Ողջունելով ՀՀ վարչապետին` ռեկտորը նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, և Լյուվենի Կաթոլիկ համալսարանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցություն զարգացնել: Լյուկ Սելսը ներկայացրել է Կաթոլիկ համալսարանի գործունեությունը. նա նշել է, որ այն ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում, որն իրականացնում է կրթության և հետազոտությունների վրա հիմնված միջազգային ուղղվածություն ունեցող ծրագրեր: Համալսարանի բոլոր ծրագրերը հիմնված են բուհի գիտնականների և պրոֆեսորադասախոսական կազմի նորարարական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` Կաթոլիկ համալսարանն ունի 14 մասնաճյուղ Բելգիայի 10 քաղաքում և իրականացնում է կրթական և հետազոտական ծրագրեր գրեթե բոլոր ուղղություններով: Կրթությունը համալսարանում կազմակերպվում է 15 ֆակուլտետի, իսկ գիտահետազոտական աշխատանքը՝ առանձին բաժինների և հետազոտական խմբերի միջոցով: Ֆակուլտետները և բաժինները միավորված են 3 խմբում՝ հումանիտար և սոցիալական գիտություններ, բնագիտություն, ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ և կենսաբժշկական գիտություն, ընդ որում՝ խմբերից յուրաքանչյուրն ունի դոկտորական դպրոց համապատասխան որակավորման ծրագրերով: Վարչապետին ներկայացվել է նաև Լյուվենի հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ծրագրերը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել աշխարհի հնագույն և միաժամանակ ժամանակակից համալսարաններից մեկում, որը 1425 թվականից ի վեր՝ գրեթե 6 դար շարունակ, խթանել է եվրոպական գիտության զարգացումը և համարվում է աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական մեծ բարեփոխումների փուլում, և կառավարությունը կրթությունը դիտարկում է որպես տնտեսական հեղափոխությունը հաջողելու կարևորագույն գործիքներից մեկը:
«ՀՀ կառավարության կրթական քաղաքականության նպատակն է կրթության և հետազոտության գործուն կապի ապահովումը: Մենք ցանկանում ենք իրական բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում և այս համատեքստում կարևորում ենք փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումն աշխարհի առաջատար և նորարարական կրթական ու գիտահետազոտական հաստատությունների հետ»,– նշել է ՀՀ վարչապետը` գոհունակություն հայտնելով Կաթոլիկ համալսարանի կողմից համագործակցության պատրաստակամության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Լյուվենի Կաթոլիկ համալսարանից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է «IMEC» (Interuniversity Microelectronics Centre) գիտահետազոտական կենտրոն` վերջինիս գործունեությանը ծանոթանալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը ՀՀ վարչապետին է ներկայացրել «IMEC»-ի ծրագրերը` նշելով, որ կենտրոնը մասնագիտացած է միկրո, նանոէլեկտրոնիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտությունների, նոր սերնդի սարքավորումների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ: Նա նշել է, որ «IMEC»-ն ունի շուրջ 4000 աշխատակից և գործունեություն է ծավալում նաև Նիդեռլանդներում, Թայվանում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնի կիսահաղորդիչների մաքրման լաբորատորիայում:
ՀՀ վարչապետի այցի հաջորդ կանգառը Լյուվենի «Առողջության կենտրոն»-ն էր, որը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի և «IMEC» գիտահետազոտական կենտրոնի համատեղ ծրագիրն է: Նիկոլ Փաշինյանը կենտրոնի տնօրեն Իզաբել Ֆրանսուայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցադրությունների սրահում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը, նպատակներին: Ի. Ֆրանսուայի խոսքով` «Առողջության կենտրոն»-ն իր տեսակի մեջ եզակի փորձարարական հաստատություն է, որի այցելուները կարող են տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ առողջապահության ապագային: Ցուցադրությունների միջոցով ՀՀ վարչապետին ներկայացվել է, թե ապագայում տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը, եռաչափ մոդելավորումը, կրիչները և նանոտեխնոլոգիաները, ինչպիսի ազդեցություն են ունենալու առողջապահության վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահին, «Առողջության կենտրոնի» տնօրենին տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և հրավիրել Երևան` մասնակցելու կոնգրեսին:
10:30 19.08.2025
Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...
10:22 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...
10:15 19.08.2025
Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...
10:05 19.08.2025
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
10:00 19.08.2025
WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...