Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն է պատրաստվում անցկացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն է պատրաստվում անցկացնել

15:38 08.03.2019

10 հազար զինծառայողի ներգրավմամբ Ադրբեջանի բանակը հարձակողական սցենարով խոշոր զորավարժություն է սկսելու մարտի 11-ին՝ երկուշաբթի։ Դրա ընթացքում մտադիր է իրականացնել խոշոր զորաշարժեր, կիրառել նոր զինտեխնիկա, արձակել հրթիռներ և այլն։ Զորավարժությանը ներգրավված է հետևյալ քանակի զինտեխնիկա․

  • 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, հատուկ և տրանսպորտային մեքենաներ,
  • 300 միավոր հրետանային ու հրթիռային տեխնիկա, որոնց թվում՝ նաև ականանետներ,
  • 20 միավոր բանակային ու ճակատային ավիացիա, այդ թվում՝ ուղղաթիռներ։

Այս զորավարժությունն աչքի է ընկնում ներգրավվող բանակային անձնակազմի ավելի «համեստ» թվով։ Մինչ այս ավելի մեծ թվեր են հայտարարվել, որոնց հավաստիությունը կասկածելի է։ Իսկ այս մեկը ավելի հավաստի է թվում իր հավանականությամբ։ Մինչ այս հայտարարվել են այսպիսի թվեր․

Այս զորավարժությունները ադրբեջանական կողմը հաճախ օգտագործում է նաև քարոզչություն իրականացնելու կամ բանակցային գործընթացի վրա ճնշում բանեցնելու համար։ Այսպես, մարտի 11-ին մեկնարկելիք զորավարժությունն ունի հետևյալ սցենարային կետերը․

  • հարձակողական գործողության նախապատրաստում,
  • հակառակորդին մի քանի ուղղությամբ հարվածներ,
  • պաշտպանության ճեղքում և զորախմբերի ջախջախում,
  • պաշտպանության խորքում տեղակայված ռազմական ու ռազմավարական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածներ։

Այս ամենը, թեև չի հայտարարվում, բայց նախատեսվում է իրականացնել Արցախի պաշտպանությունը ճեղքելու համար։ Իսկ նախորդ նմանատիպ խոշոր զորավարժության ժամանակ՝ 2018 թվականի սեպտեմբերին, բացահայտ հայտարարվեց, որ զորավարժության սցենարը Արցախի բանակի պաշտպանության ճեղքումն է։

Այս զորավարժությունները, ի դեպ, անցկացվում են նաև միջազգային պարտավորությունների խախտումներով, քանի որ նմանատիպ մասշտաբի զորավարժություն անցկացնելիս ադրբեջանական կողմը պարտավոր է Վիեննայի փաստաթղթին միացած երկրներին, այդ թվում և Հայաստանին նախապես տեղեկացնել այդ մասին՝ լարումից խուսափելու համար։

Բայց այս պարագայում Բաքվի նպատակներից մեկը հենց լարում ստեղծել է, քանի որ ադրբեջանական կողմը խոստանում է առաջիկա զորավարժության ընթացքում կիրառել նոր գնված սպառազինություն ու իրականացնել հրթիռային արձակումներ։ Ակնարկը, ենթադրաբար, վերաբերում է իսրայելական «Լորա» և բելառուսական «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրներին, որոնք նոր են գնվել ու արդեն ցուցադրվել են նախորդ խոշոր զորավարժությունների ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

BACK_TO_TOP