Ի՞նչ ուտեստներ կարելի է պատրաստել Պահքի շրջանում. խորհուրդներ մասնագետից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

Ի՞նչ ուտեստներ կարելի է պատրաստել Պահքի շրջանում. խորհուրդներ մասնագետից

12:59 09.03.2019

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը հորդորում է Մեծ պահքի ընթացքում օգտագործել հայկական ավանդական ճաշատեսակներ, որոնց մեծ մասի պատրաստման համար կիրառվում է ընդեղեն: Սեդրակ Մամուլյանը նաև խորհուրդներ է տվել՝ Մեծ պահքի շրջանում ինչ ուտեստներ կարելի է պատրաստել:

«Օրինակ՝ մասրապուրը սիսեռով և սպանախով, մասրապուրը ձավարով և վայրի բույսերով, ոսպով մշոշը, որը ոսպի, ծիրանաչրի, սալորաչրի և ընկույզի համադրությամբ է: Ինչ վերաբերում է մանկական կերակուրներին, բացառիկ երևույթի է ածիկը: Պատրաստվում է ծլեցված ցորենից, արև չտեսած ընձյուղները աղում են կամ ջարդում, քաղցր հյութի վրա ամբողջահատիկ ցորենի ալյուր եփում: Որպես մանկական սնունդ՝ դա անփոխարինելի է»,- ասաց Մամուլյանը:

Նա ավելացրեց, որ Պահքի կերակուրները, որքան էլ հավատալիքի հետ են կապված, նաև կենսաբանական պահանջ են: Ձմռանից հետո` գարնանն օրգանիզմն առատ վիտամինների պահանջ է զգում:

Նրա կարծիքով՝ առհասարակ պետք է նախընտրություն տալ հայկական ավանդական ճաշատեսակներին: Նրա խոսքով՝ հայկական ավանդական ճաշատեսակները հարմարեցված են երկրի բնակլիմայական պայմանների առանձնահատկություններին, օգտակար են և էկոլոգիապես մաքուր:

«Եթե դու զբոսաշրջիկին բացատրում ես, որ այստեղ կերակուր է պատրաստվում, որ աշխարհում խաղաղություն լինի, ի՞նչ եք կարծում՝ դա կհետաքրքրի՞ զբոսաշրջիկին: Իսկ մենք ունենք Նավասարդի հարիսա, որ պատրաստվում է  խաղաղության համար, ունենք կերակուր, պատրաստվում է, որ ծնելիությունը շատ լինի: Պատրաստելիս աղոթք է ուղղվում առ Աստված»,- ասաց Մամուլյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP