Դատարանը քննում է Արամ Հարությունյանի պաշտպանների բողոքը. դատարանում է Սիլվա Համբարձումյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.99 oC

Դատարանը քննում է Արամ Հարությունյանի պաշտպանների բողոքը. դատարանում է Սիլվա Համբարձումյանը

18:05 12.03.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր քննվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այսօրվա նիստին դատարան է հրավիրվել գործարար Սիլվա Համբարձումյանը։

Դատարանը քննում էր դատական նիստերը դռնփակ անցկացնելու քննիչի միջնորդությունը, վերջինս միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ քրեական գործն ակտիվ նախաքննության փուլում է, կան մեղադրյալներ, կարող են բացահայտվել նախաքննական գաղտնիքներ, կարող են հրապարակվել բանկային հաշիվներ և որոշ տեղեկություններ այժմ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների մասին, ինչն անթույլատրելի է:

Քրեական գործը վերաբերում է 2007-2014 թթ., այդ ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ըստ ՀՔԾ-ի, առանձնապես խոշոր չափի կաշառք է վերցրել գործարար Սիլվա Համբարձումյանից: Վերջինս այդ մասին սենսացիոն բացահայտումներ էր արել 2018թ. նոյեմբերին: Նա պատմել էր, որ Արամ Հարությունյանին դեռ իբրև նախարար պաշտոնավարման ժամանակ տվել է 14 մլն դոլարի չափ գումար, 8-ը՝ առձեռն, մնացածը՝ փոխանցումով: Համբարձումյանը հայտնել էր, որ այդ գումարը տվել էր՝ ի նշան շնորհակալության՝ մետաղական հանքերի շահագործման թույլտվության դիմաց, սակայն դրանից անմիջապես հետո նրան արգելել են շահագործել հանքերը, հայտնել, թե արտոնագիրն ապօրինի է, շահագործումն անօրինական:

Այս գործը երկու անգամ փակվել է, վերաբացվել: Արամ Հարությունյանը խոստացել է գումարը վերադարձնել, սակայն 2015թ. փետրվարին վերջնականապես հրաժարվել է վերադարձնել: Գործը կրկին վերաբացվել է դատախազության բողոքի հիման վրա՝ հաշվի առնելով նոր երևան եկած հանգամանքները:

Դրանք հայտնի կլինեն հետագայում, եթե դատաքննությունը դռնբաց լինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներով

13:35 18.05.2025

Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է փաստաթուղթ՝ Ուկրաինայում հրադադարի պահանջներով։ «Մենք քննարկեցինք մի շարք հարցեր։ Նա ինձ բացատրեց, որ Ռուսաստանը կպատրաստի մի փաստաթուղթ, որը կպարունակի հրադադարի պահանջները, որոնք կհանգեցնեն ավելի ընդլայնված բանակցությունների։ Նա հեռախոսով ասաց, որ իրենք աշխատում են գաղափարների և պահանջների […] ...

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասին

13:00 18.05.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասին

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պետք է հայտարարեն իրենց գործընկերությունը խորացնելու համաձայնագրի մասին՝ Միացյալ Թագավորության «ազգային շահերից» բխող ձևով։ Այս խոստումը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մայիսի 19-ին Լոնդոնում նախատեսված Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովից առաջ։ «Սկզբում Հնդկաստանը, ապա՝ Միացյալ Նահանգները», – ասել է Սթարմերը՝ անդրադառնալով վերջերս հայտարարված առևտրային համաձայնագրերին։ «Վաղը մենք կանենք ևս մեկ […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

12:25 18.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

12:00 18.05.2025

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

BACK_TO_TOP