«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենին հեռացրել են պաշտոնից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենին հեռացրել են պաշտոնից

22:12 12.03.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանին ազատել են պաշտոնից։ Այսպիսի որոշում է այսօր կայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը։ Հիմնադրամի տնօրենին պաշտոնից հեռացնելու որոշմանը կողմ են քվեարկել խորհրդի գրեթե բոլոր անդամները։

«Հոգաբարձուների խորհրդի 21 անդամներից այսօր նիստին մասնակցում էր 18-ը։ Մհեր Խաչատրյանը պաշտոնից հեռացվել է քվեարկության արդյունքներով։ Դեմ ձայներ չեն եղել։ Ես ինքս ձեռնպահ եմ մնացել, մյուս բոլորը կողմ են քվեարկել։ Կազմվել է համապատասխան արձանագրություն։ Ինքը՝ Մհերը, նիստին ներկա չէր։ Ես անձամբ նրան տեղեկացրել եմ, որ ներկա լիներ, բայց նա պատասխանեց, որ ավելի ճիշտ կլինի, առանց իրեն նիստն անցկացնել։ Նիստում նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել։ Խորհրդի անդամներն այս պաշտոնում ընտրվելու իրավունք չունեն։ Ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գևորգ Գրիգորյանը, ով խորհրդի անդամ չէ։ Նախկինում աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում և ճարտարագիտական համալսարանում։ Իհարկե, այս որոշման պատճառը հիմնադրամում վերջին շրջանում ստեղծված իրավիճակն էր» ,- SHANTNEWS.am-ին ասել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը։

Հիշեցնենք` հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը հայտարարել էր, որ 2017 թվականին նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդին կեղծ հաշվետվություն է ներկայացրել, ինչը, ըստ նրա, ֆինանսական չարաշահումների ապացույց է: Մհեր Խաչատրյանը ներկայացրել էր, որ նախկին տնօրենը աշխատավարձ է հաշվետվությունում ներկայացրել, մինչդեռ հիմնադրամը աշխատակից չի ունեցել, իսկ նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը, իր հերթին, հայտարարել էր, որ հիմնադրամի տնօրենը զրպարտում է: Արդյունքում՝ որոշում էր կայացվել հիմնադրամում ներքին աուդիտ անցկացնելու մասին։ Օրեր առաջ հոգաբարձուների խորհուրդը հայտարարությամբ էր հանդես եկել, համաձայն որի՝ աուդիտի արդյունքում նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից չարաշահման կամ խախտման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։

Պաշտոնից հեռացնելու որոշմանը հաջորդել է  հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը, որում ասվում է․

«Այն պահից սկսած, երբ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց ներքին աուդիտի դրական եզրակացության մասին՝ աչք փակելով աղաղակող փաստերի վրա,իմ համար արդեն պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու էր իմ հեռացումը: Այդպես էլ եղավ. 12.03.2019թ.-ի նիստին որոշում է կայացվել ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից: Սակայն սա բնավ չի նշանակում, որ դադարեցնելու եմ արդարության համար իմ պայքարը: Այժմ տեղադրում եմ իմ վերջին մամլո ասուլիսի ամբողջական տեսանյութը, որի մեջ մանրամասնել եմ թեմայի բոլոր նրբությունները: Ու քանի որ այլևս ընդհանրապես կաշկանդված չեմ իմ գործողություններում հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջիկայում հերթականությամբ հանրությանը ներկայացնելու եմ ենթադրյալ չարաշահումների նոր փաստեր… »։

 

 

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի, իսկ մինչ այդ այն ղեկավարելու է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասին

10:45 21.07.2025

Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասին

Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։ «Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

10:32 21.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր […] ...

Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:20 21.07.2025

Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օշում: Այս մասին հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների մոնիթորինգի կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաշքենդի ժամանակով ժամը 10:38-ին: Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ: «Անդիջանի շրջանում (Ուզբեկստանը Ղրղզստանի հետ սահմանին) զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ցնցում», – […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբ

10:09 21.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 19.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Իրանը համաձայնել է «ԵՄ եռյակի» հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել

10:00 21.07.2025

Իրանը համաձայնել է «ԵՄ եռյակի» հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել

Իրանի և ԵՄ-ի եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ստամբուլում հուլիսի 25-ին, հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Եվրոպական երկրների խնդրանքին ի պատասխան՝ Իրանը համաձայնել է բանակցությունների նոր փուլ անցկացնել JCPOA-ի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր) երեք եվրոպական մասնակիցների […] ...

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

09:50 21.07.2025

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

Ազգային ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներով կպատասխանեն Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը։ «Չինաստանը պնդում է, որ եվրոպական կողմը անհապաղ հրաժարվի չինական ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների ցուցակներում ներառելու իր սխալ գործողություններից», – ասվում է առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, […] ...

BACK_TO_TOP