Արմավիրում մանկահասակ երեխայի դաժան սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հորը մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

Արմավիրում մանկահասակ երեխայի դաժան սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հորը մեղադրանք է առաջադրվել

10:03 14.03.2019

Արմավիրում մանկահասակ երեխայի դաժան սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. հորը մեղադրանք է առաջադրվել սպանության համար, ինչպես նաեւ ծեծի՝ 3 դրվագով։ Այս մասին հայտնում է Pastinfo-ն։

Նախաքննությամբ պարզվել են սեպտեմբերին հասարակությունը ցնցած ընտանեկան ողբերգության զարհուրելի մանրամասները։ Պարզվում է փոքրիկն ու նրա մայրը մինչ ողբերգական օրը նախկինում ևս ենթարկվել էին բռնության։

Ռ.Մանուկյանը կնոջ և երեխայի հետ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բնակություն է հաստատել 2018թ. սեպտեմբերի 13-ին. նա զբաղվել է  անասնապահությամբ և բնակվել սեփականատիրոջը պատկանող անասնագոմերին կից առանձնացված սենյակում։

2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, մանկահասակ տղայի՝ 9 ամսական փոքրիկի լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանին, ապա՝ դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետևանքով փոքրիկն ստացել է ձախից ծոծրոսկրի կոտրվածք, ուղեղանյութի արյունազեղում, ձախից` 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Տեսնելով որդու նկատմամբ կիրառվող բռնությունը՝ մայրը փորձել է միջամտել և մոտեցել է ամուսնուն, սակայն վերջինս քաշել է կնոջ ձեռքից ու ծեծել՝ բռունցքով հարվածելով գլխին։

Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով փոքրիկը տեղում մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը քողարկելու համար ամուսինը պարտադրել է կնոջը հուղարկավորել նրան՝ հետքերը թաքցնելու համար։

Այդ նպատակով Ռ.Մանուկյանն անգամ փոս է փորել, սակայն կինը, նրա ձեռքից խլելով փոքրիկի մարմինը, վազել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է երեխայի մահը։

Սպանված մանկահասակ երեխայի մայրը եղել է նրա երկրորդ կինը։ Վերջինս ևս նախկինում եղել էր ամուսնացած։ Ամուսնալուծվելիս նա արդեն եղել է հղի, սակայն հանդիպել է Ռ.Մանուկյանին, ով պատրաստակամություն է հայտնել հայրություն անել երեխային։

Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP