Եթե մենք փողոցներում առևտուրը հանդուրժենք, որ սոցիալական խնդիր ենք լուծում, կնշանակի, որ պետք է հանդուրժենք` մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.66 oC

Եթե մենք փողոցներում առևտուրը հանդուրժենք, որ սոցիալական խնդիր ենք լուծում, կնշանակի, որ պետք է հանդուրժենք` մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր. վարչապետ

12:21 15.03.2019

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից բացի սահմանվեց նաև լսելի լինելու իրավունքը Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում բազմաթիվ են խնդիրները, որոնց մասին այսօր բարձրաձայնվել է «Իրազեկ սպառող, առողջ հասարակություն» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթի ընթացքում նշել է.

«Ինչի մասին է ի վերջո սպառողների իրավունքները, ես դա պատկերացնում եմ այսպես, երբ որ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լիտր բենզին, դա իրականում պետք է լինի 15 լիտր ու համապատասխանի ստանդարտին: երբ որ խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը ջանք է թափել, որ դրանք չվնասեն երեխայի առաղոջությանը»:

Վարչապետը հատկապես անդրադարձել է փողոցային առևտրի խնդրին, որի լուծումը համարել է ներկայիս իշխանության կարևորագույն խնդիրներից մեկը:

«Մենք չպետք է մոռանանք , թե ինչ է տեղի ունեցել այս տարիներին. երբ մեր երկիրը ստացավ անկախություն, հանրային առևտրի համակարգը փոխվեց, մենք սկսեցինք սեղանիկներից, որոնք առևտրային նոր ֆենոմեն էին, և կար ժամանակ, երբ առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին, դրանք այն պրոցեսների հետևանքներն էին, որոնք մեր երկիրը ապրեց:  ժամանակն է, որ իրավիճակին այլ մոտեցղում ցուցաբերենք, սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս պրոցեսները փոխկապակցենք սոցիալական պաշտպանվածության խնդրի հետ»:

Վարչապետն ընդգծել է, որ նոր ստանդարտներ պետք է սահմանվեն, ու դրանց հանդեպ չպետք է գերակա լինի սոցիալական պաշտպանվածության խնդիրը, այլապես կունենանք ցածր չափորոշիչներ:

«Եթե մենք փողոցներում, մայթերին մսի առևտուրը հանդուրժենք, այն տրամաբանությամբ, որ սոցիալական խնդիր ենք լուծում, կնշանակի, որ պետք է հանդուրժենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր: Եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առևտուր անելն է, նշանակում է, որ մենք քաղաքացուն ասում ենք, որ այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք ակնկալում ձեզ համար, սա հարիր չէ, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխությունների համար: Մեր խնդիրն է ստանդարտների բարձրացումը և համապատասխանեցումը միջազգային բարձր չափանշներին, և այս առումով նույնպես կարևորում եմ համագործակցությունը ԵՄ-ի հետ, մասնավորապես համապարփակ և ընդլայնված համագործակցության պայհմանագրի շրջանակներում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

BACK_TO_TOP