Ինչպե՞ս է Նոր Զելանդիայի ահաբեկչությունը կապված Վրաստանի հետ. պարզվում են մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Ինչպե՞ս է Նոր Զելանդիայի ահաբեկչությունը կապված Վրաստանի հետ. պարզվում են մանրամասները

17:59 15.03.2019

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ ձերբակալված անձանց և առգրավված զենքի մասին ստանա տեղեկություն: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:

Արտասահմանյան մամուլում հրապարակվել են Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի ժամանակ կիրառված զենքի պահունակների լուսանկարները: Դրանց վրա զետեղված էին խորհրդանիշներ և գրառումներ տարբեր լեզուներով, այդ թվում` վրացերենով և հայերենով:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում հրապարակված տեսահոլովակներում ու լուսանկարներում առգրավված զենքի վրա առկա էին տարբեր լեզուներով բազմաթիվ արձանագրություններ: Առգրավված զենքերից երկուսի վրա գրված էին վրացի արքա Դավիթ Աղմաշենեբլիի  և վրաց Թամար թագուհու ամուսնու՝ Դավիթ Սոսլանի  անունները՝ վրացերենով: Դրանցից բացի, կար գրառում ռուսերենով:

Վրաստանի անվտանգության ծառայությունը սկսել է համագործակցել Նոր Զելանդիայի իշխանությունների հետ՝ պարզելու Վրաստանի հետ ահաբեկիչների հնարավոր կապը:

«Վրացական կողմը չունի տվյալներ, որոնք հաստատում են դրանց վավերականությունը (զենքի վրա գրված գրությունների մասին): Հետաքննությունը շարունակվում է: Գրառումների մասին տեղեկությունը նախաքննության իրավասությունն է: Հաշվի առնելով, որ ոչ ոք պաշտոնապես չի դիմել մեզ, որևէ տեղեկություն չունենք, որ այդ արձանագրությունները վավերական են և դրանք փաստացի եղել են զենքի վրան»,- հայտարարել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Վրաստանի դեսպան Գիորգի Դոլիձեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

15:20 08.07.2025

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

15:13 08.07.2025

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։  ...

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:05 08.07.2025

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SHANTNEWS

15:00 08.07.2025

SHANTNEWS

ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

14:53 08.07.2025

ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:45 08.07.2025

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP