Բաքուն անցած տարի պաշտպանության վրա ծախսել է շուրջ 2 մլրդ դոլար․ Ադրբեջանի վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+25.24 oC

Բաքուն անցած տարի պաշտպանության վրա ծախսել է շուրջ 2 մլրդ դոլար․ Ադրբեջանի վարչապետ

20:01 15.03.2019

Պաշտպանության ծախսերին հարևան Ադրբեջանը անցած տարվա ընթացքում ուղղել է 3,3 միլիարդ ադրբեջանական մանաթ, որն այսօրվա փոխարժեքով հավասար է 1 միլիարդ 935 միլիոն դոլարի։ Թվերն այսօր երկրի խորհրդարանին է ներկայացրել Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը։

Նա հիշատակել է, որ դա մոտ 530 միլիոն մանաթով ավելի է, քան դրա նախորդ տարվա ընթացքում արված ծախսերը։

Ադրբեջանի վարչապետը հիշատակել է, որ ռազմական ծախսերի մեջ ուշադրությունը կենտրոնացված է եղել սպառազինությունների գնմանը։ Մամեդովը հիշատակել է Ադրբեջանի կողմից Իսրայելից գնված «Լորա» հրթիռային համալիրներն ու Բելառուսից գնված «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները, անօդաչու թռչող սարքեր և այլ սպառազինություն։

Նշենք, որ այս թիվը կարող է և չհամապատասխանել իրականությանը այն իմաստով, որ ադրբեջանական կողմը երբեմն ավելի մեծ թիվ ցույց տալու համար պաշտպանական ծախսերի մեջ է ներառում նաև ազգային անվտանգության և այլ ուժային կառույցների ծախսերը և մասնավորապես՝ սահմանապահ ծառայությանը։

2018 թվականի հաստատված բյուջեով Ադրբեջանի պաշտպանական ծախսերը ի սկզբանե նախատեսված էին 2 միլիարդ 740 միլիոն մանաթի շրջանակներում, որը 2017 թվականի աշնանը՝ բյուջեի ներկայացման ժամանակ, համարժեք էր շուրջ 1,6 միլիարդ դոլարի։

2019 թվականի համար Ադրբեջանում նախատեսված է պաշտպանական ծախսերի 10 տոկոս աճ։ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որն այսօրվա փոխարժեքով հավասար է մոտ 1,76 միլիարդ դոլարի։ Այստեղ նույնպես ներառված են հիշյալ ուժային կառույցների ծախսերը։

Թվերը՝ դոլարով 2018 վերջնական 2019 նախագիծ Աճը՝ տոկոս
Պաշտպանություն (ընդհանուր) 1 610 918 085 1 786 834 207 10.92%
այդ թվում՝ Պաշտպանության ուժեր 803 639 706 878 867 445 9.36%
այդ թվում՝ Ազգային անվտանգություն 65 677 799 92 346 651 40.61%
այդ թվում՝ Ուսումնասիրություններ 1 566 583 1 647 575 5.17%
այդ թվում՝ Այլ 740 033 997 813 972 536 9.99%

Ամենաինտրիգայինն այստեղ «Այլ» մակնշմամբ ծախսերն են։ Սրանք ավելացել են 2017 թվականից, ենթադրաբար այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմում տեսան հայկական զինանոցում «Իսկանդեր» հրթիռների առկայությունը։ Դրանից հետո այս կետը կտրուկ աճ գրանցեց ու արդեն երրորդ տարվա բյուջեն է, որտեղ այս ոլորտին հսկայական միջոցներ են ուղղվում։

Ենթադրվում է, որ այս մակնշմամբ ծախսերի տակ են մտնում զենքի գնումներին ու ռազմարդյունաբերական ծախսերին։ Այս ծախսերի աճն ուղղված էր նաև դոլար/մանաթ փոխարժեքային խզումը նվազեցնելուն։

Հավանական է, որ այսպիսի խոշոր միջոցների ներդրման շնորհիվ է Ադրբեջանը կարողացել գնել նոր ծանր սպառազինություն, մասնավորապես «Պոլոնեզ» բելառուսական և «Լորա» իսրայելական հրթիռային համակարգերը, ինչպես նաև այլ զինատեսակներ, որոնք գնվել են հատկապես արևմտյան պետություններից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

12:00 18.05.2025

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

BACK_TO_TOP