Ավելի քան 1 տասնյակ շուն հոշոտած կոկորդիլոսին ոստիկանները «ձերբակալել են» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Ավելի քան 1 տասնյակ շուն հոշոտած կոկորդիլոսին ոստիկանները «ձերբակալել են»

01:01 16.03.2019

Ավստրալիայում ոստիկաններին հաջողվել է ավելի քան 600 կիլոգրամ կշռող կոկորդիլոսի բռնել: Այս մասին հայտնում է 9 NEWS-ը:

Հաղորդվում է, որ երկկենցաղն անցած մի քանի տարիների ընթացքում հասցրել է 12 շուն ուտել, իսկ վերջերս հարձակվել է տեղի բնակիչներից մեկի վրա:

Տեղի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո Ավստրալիայի իրավապահներին հաջողվել է բռնել կենդանուն ու տեղափոխել տեղի բանտերից մեկի խուց:

«Այդ կոկորդիլոսը հետապնդում է մարդկանց ու փորձում էր որսալ նրանց, կերել է բոլոր շներին: Այստեղ շատ երեխաներ կան, բոլորը լողում են: Ընդամենը ժամանակի հարց էր, որ խնդրահարույց կոկորդիլոսն ուտեր նրանցից մեկին»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:

Ավելի ուշ կենդանուն տեղափոխել են կոկորդիլոսների ֆերմա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

16:37 08.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […] ...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

16:30 08.07.2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին: «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա […] ...

BACK_TO_TOP