Ե՞րբ է լուծվելու Գյումրիի փողոցների հարցը, և ե՞րբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում. SHANTNEWS.am-ի հարցը վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Ե՞րբ է լուծվելու Գյումրիի փողոցների հարցը, և ե՞րբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում. SHANTNEWS.am-ի հարցը վարչապետին

14:40 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ երբ է լուծվելու Գյումրիի անբարեկարգ փողոցների հարցը, նաև՝ երբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում, որոնց հանդեպ պետությունը պարտավորություն ունի:

«Գյումրիի փողոցների վիճակը շատ վատ էր, հիմա ավելի վատ է, փողոցներ են քանդվում, որ կառուցվեն, բայց չկա հստակ նախագիծ և ժամանակացույց: Նաև տնակների մասով՝ 4 ամսվա ընթացքում խումբ է ձևավորել, որ հաշվառում է անելու, կառավարությունը Գյումրիի մասով չունի պարտավորություն, անօթևան ընտանիքների խնդիրը, կարծես թե, լուծված է համարվում, բայց ունենք փաստ՝ 2-3 հազար անօթևան ընտանիք:

Ե՞րբ Գյումրիում կկառուցվեն այդ փողոցները, որոնք արդեն մի տարի է՝ սարսափելի վիճակում են, ե՞րբ կառավարությունը կասի, թե մենք հաշվառում ենք արել, դեռ իքս թվով անօթևան ունենք, որոնց հանդեպ պարտավորություն ունենք»,- հարց ուղղեց լրագրողը՝ միաժամանակ հետաքրքրվելով՝ չի՞ պատրաստվում արդյոք վարչապետը, ում անձի հետ կոնկրետ հույսեր են կապում գյումրեցիները, կիսել այդ պատասխանատվության չափաբաժինը:

«Հետաքրքիր իրավիճակ է, ինձ երբեմն մեղադրում են, որ պատասխանատվությունն իմ վրայից գցում եմ, երբեմն էլ, որ չափից մեծ պատասխանատվություն եմ վերցնում: Գյումրիի հետ կապված՝ մենք արդեն այդ թեմայով պայմանավորվել ենք: Պետությունը այսօր, մենք չգիտենք, թե քանի մարդու նկատմամբ ունի պարտավորություն. դա ամենադժվար վիճակն է: Երբ գնում ենք գյուղեր, ասում են՝ այս ճանապարհը լավ կլինի սարքել, երբ ունենք կոնկրետ նախագիծ-նախահաշիվ, այսինքն՝ գիտենք՝ ինչքան գումար է անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար:

Դա այլ իրավիճակ է, երբ ունենք հիպոթետիկ իրավիճակ, բայց չունենք արժեքը, թե քանի տուն է անհրաժեշտ կառուցել, որտեղ: Այդ խնդիրը դառնում է տեսական անլուծելի խնդիր, մեր հիմնական խնդիրն այսօր՝ ազնվության պայմաններում պարզել, թե պետությունն իրոք քանի՞ հոգու նկատմամբ ունի պարտավորություն: Ասում են՝ կան դեպքեր, երբ մարդը տուն է ստացել, հանգամանքների բերումով վաճառել է, հետ է գնացել տնակներ, պետք է հասկանանք՝ այս քաղաքացիների նկատմամբ պարտավորություն ունե՞նք, թե՞ ոչ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, որ այս մասով տրված հանձնարարականի մեջ մինչև հունիս կամ հուլիս ամիսն է գրված: Փաշինյանն ընդգծեց՝ խնդիրների լուծման ամենամեծ պրոբլեմն այն է, որ չունեն գնահատական՝ ինչքան գումար է պետք, երբ կա գնահատականը, կարելի է գնալ դոնորների հետ խոսել, կազմակերպությունների հետ հանդիպել:

Նրա խոսքերով՝ անչափելի խնդիրներն անլուծելի են, ուստի ամեն խնդիր պետք է դարձնել չափելի, որ գնահատական ունենաս, հաջորդ քայլն անես:

«Ես փողոցների թեմայով զրույց եմ ունեցել Գյումրիի քաղաքապետի հետ, ծրագիրն իրականացնում է նա: Այն, ինչ ասացիք, ինձ համար զարմանալի է: Ես տարածքային կառավարման նախարարությանը կհանձնարարեմ, զրույց կունենամ Գյումրիի քաղաքապետի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է եղել, քանի որ փողը կա, նախագիծը կա, շինարարություն է գնում, թվում է՝ պետք է հաճելի լինի, բայց էլի այդտեղ էլ է պրոբլեմ»,- ասաց նա:

Վարչապետը խոստացավ՝ այս խնդրով կսկսի զբաղվել հենց այսօր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

22:22 03.05.2025

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

22:12 03.05.2025

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...

SHANTNEWS

22:00 03.05.2025

SHANTNEWS

Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներին

21:48 03.05.2025

Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներին

Մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին

21:36 03.05.2025

Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Առողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները

21:14 03.05.2025

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

BACK_TO_TOP