Էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես․ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ստիպված էր ձայնը բարձրացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես․ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ստիպված էր ձայնը բարձրացնել

12:03 21.03.2019

«Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարների՝ երեք ամիս չվճարված աշխատավարձերի մասին կառավարության նիստից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ լարվածությունը սրվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ բարձրացնել ձայնը։

Պարզվեց, որ ձգձգումը եղել է այն պատճառով, որ ֆինանսավորման կարգը փոխվել է․ ծառայություն մատուցողը պետք է հաղթի մրցույթում։ Սակայն քանի որ խմբակների ստեղծման մեջ ներդրում է անում առանձին ՀԿ, ապա եթե այդ ՀԿ-ն չհաղթեր, այդ ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել։ Այս կազուսային իրավիճակում ո՞վ է մեղավոր։

ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ֆինանսավորման կարգը փոխելու մասին որոշումն ընդունվել է հապճեպ, ու ակնարկեց, որ ոչ բոլոր նախարարություններն են կարողացել ծանոթանալ այդ որոշման հետ։ Սրանից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը ներառել կառավարության այսօրվա նիստում։

«Որպեսզի մի հատ էլ չքննարկված որոշում կայացնենք, չէ՞։ Հետո պարզվի՝ էլի դրա մեջ կետ է եղել, որը մի հատ ուրիշ տեղ մի հատ ուրիշ պրոբլեմ է ստեղծում … էլ ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել։ Պետք է հստակ իմանալ` ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ է պետք է անել առաջիկա մեկ-երկու-երեք ամսվա մեջ և տենց գնալ առաջ, ոչ թե ասենք վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ էս ի՞նչ է, ասեն՝ լավ, բերեք էն որոշումը, հանեք սեղանի ոտի տակից, բերեք նիստում քննարկենք», – հանդիմանեց վարչապետը։

«Պարո՛ն վարչապետ, ես ուղղակի համոզված եմ, որ հենց նիստում կքննարկվեն և բոլոր … », – ասաց Ավինյանը, սակայն չկարողացավ ավարտել խոսքը։

«Ոչ, համաձայն չեմ, քննարկեք, նորմալ ժամանակին ներկայացրեք։ Եվ ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես։ Պլանավորեք, ժամանակին արեք, բոլոր գործերը՝ ժամանակին, ոչ թե վերջին պահին եկեք, լավ, բերեք, որ սենց աղմուկ բարձրացավ, եկեք կայացնենք էդ որոշումը։ Էդ աղմուկը համարեք, որ միշտ բարձրացած է», – ասաց Փաշինյանը։

Ավինյանն ասաց, որ վաղը կքննարկեն, թե ինչու չի արվել մինչև հիմա, և եթե որևէ մեկը սխալ է, կհասկանան նաև պատասխանատուներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP