13:29 26.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը, արձագանքելով դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի կանխարգելմանը վերաբերող նախագծին, նշեց.
«Հիվանդ սրտով մարդուն ուզում ենք բուժել՝ եղունգները կտրելով: Ցածր գնահատականներով բուհ ենք ընդունում, ուսանողի ստատուս տալիս, հնարավորություն տալիս մի կերպ հանձնել քննությունները, գոյությունը քարշ տալ այդ 4 տարիներին, վերջում տալիս ենք դիպլոմ, չենք ուզում, որ նա կարողանա օգտվել պլագիատի հնարավորությունից, սակայն ուսանողները պարզապես չունեն այդ հնարավորությունը, որ իրենք անձամբ գրեն այդ աշխատանքները»:
Առաքելյանը հետաքրքրվեց՝ կա՞ն հաշվարկներ՝ քանի ֆակուլտե՞տ կկրճատվի, քանի՞ բուհ կմնա դաշտում, եթե այդ սահմանափակումներն արվեն:
Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ իրականում պետք է այդ կողմից չգան, ասաց՝ համակարգային հարցեր են բարձրացնում ամբողջ կրթական համակարգի վերաբերյալ, որոնց հետ համամիտ է, կան խնդիրներ, և դրանք մեկ օրում չեն լուծվում, դրանց լուծման համար տարիներ են պահանջվում, ապա նշեց՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան բուժելը չի կարծում, որ եղունգ կտրել է: Դա, ըստ պատգամավորի, ավելի շուտ հիվանդ սրտով մարդուն ստենտավորում անելն է, երկրորդ ստենտը պիտի դրվի դեռ:
«Նույն դպրոցն ավարտելով, գնալով տարբեր բուհեր՝ ֆրանսիական, ամերիկյան համալսարաններ, մեր ուսանողները բավական արագ հարմարվում են իրավիճակին, սովորում, որ պլագիատ պետք չէ անել, եթե մեր բուհերը նույն պահանջները դնեն, նրանք դարձյալ կհարմարվեն»,- ասաց Հովհաննիսյանը:
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...