15:22 27.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը խորհրդարանում կառավարության հաշվետու զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց Սփյուռքի նախարարության կարգավիճակի փոփոխության հարցով: Նա հետաքրքրվեց՝ ինստիտուցիոնալ փոփոխության համատեքստում այստեղ ի՞նչ խնդիրներ են տեսել:
«Այդ պրոբլեմներին մի քանի անգամ անդրադարձել եմ. Սփյուռքի դպրոցներում ծրագրի ապահովումն իրականացնում է ԿԳՆ-ն, դասագրքերի ապահովումը՝ Սփյուռքի նախարարությունը: Ուսուցիչները մի ծրագրով գալիս են, վերապատրաստվում, գնում, տեսնում՝ սեղանին դրած է մի ուրիշ գիրք, որը ոչ մի կապ չունի այն նախապատրաստության հետ, որի վրա գումար է ծախսվել, այսինքն՝ հա՛մ դասագրքի, հա՛մ ծրագրի արդյունավետության խնդիր կա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը խոսեց այն մասին, թե նախարարության կամ նախարարի գործառույթն ինչով արդյունավետ չէ Սփյուռքի հետ հարաբերություններ հաստատելու առումով: Նա նշեց՝ կառավարության անդամ լինելով՝ Սփյուռքի նախարարը բազմաթիվ պարտականություններ ունի, այսինքն՝ Հայաստանում նախարարի կարգավիճակից բխող ամենօրյա մեծ պարտականություններ ունի, մինչդեռ Սփյուռքով զբաղվող երկրի թիվ մեկ պաշտոնյան պետք է այդ կարգի պարտականություններից ազատ լինի, որ ավելի շատ ժամանակ տա Սփյուռքին, նա չի կարող 15 օր գնալ և մի համայնքի հետ աշխատել, իսկ հանձնակատարը կարող է, օրինակ, 20 օր գնալ և մնալ Փարիզում, համայնքի բոլոր շերտերի հետ հանդիպումներ ունենալ:
Փաշինյանն ասաց, որ չի լինում իր որևէ այց, որը չի ուղեկցվում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով, շեշտեց՝ դա իր համար առաջնահերթություն է, բայց շատ դեպքերում պաշտոնյաներն այցի ժամանակ ինչ-որ շրջանակի չեն հանդիպում, և այդ շրջանակի հետ հարաբերություններում հասկանալի խնդիրներ են առաջանում: Սփյուռքի հանձնակատարն, ըստ վարչապետի, ավելի շատ Սփյուռքում պետք է աշխատի, քան Հայաստանում, պետք է Սփյուռքի բոլոր անկյուններից ազդակները հավաքի, բերի, դնի կառավարության սեղանին: Կառավարության ղեկավարը շեշտեց՝ դա պետք է լինի կազմակերպություն, որը ներկայացնի ողջ Սփյուռքը:
18:50 04.05.2025
Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից18:08 04.05.2025
Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը18:00 04.05.2025
Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին18:30 04.05.2025
Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...
18:08 04.05.2025
Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլըՌումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...
18:00 04.05.2025
Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։ ...
17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
17:38 04.05.2025
Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՊաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...
17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրումՀաղթանակի օրը Մոլդովայում այս տարի կնշվի ողջ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մասնակցում տոնական միջոցառումների կազմակերպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պոբեդայի համակարգող կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը։ Ավելի վաղ Պետրովիչը հայտնել էր, որ կազմակերպությունը մայիսի 9-ին Քիշնևում կանցկացնի «Անմահ գնդի» երթը։ Նրա խոսքով՝ միջոցառումը կանցնի առանց քաղաքական խորհրդանիշների և կարգախոսների՝ […] ...