Ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացե՞լ․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացե՞լ․ Փաշինյան

10:59 28.03.2019

Հայաստանում որոշ ջրօգտագործող ընկերություններ հրաժարվում են պատրաստվել ջրելու սեզոնին՝ պնդելով, որ աշխատավարձ չեն ստացել, ու մինչև չստանան, չեն աշխատելու։ ԱԺ-ում պատգամավորներից մեկի այս դիտարկմանը պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ընկերությունների ղեկավարներն աշխատավարձ ստանում են իրենց հավաքագրումներից. եթե հարկեր չեն հավաքել, աշխատավարձ չեն ստանալու։

«Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են։ Հիմա բոյկոտում են, ես էլ էդ դեպքում տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել մի միլիարդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար։ Ես չեմ հասկանում․ ամեն մեկն իր արած և չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացե՞լ։ Չեք աշխատել, չեք ստացել»,- վրդովված ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ շուտով ստուգումներ կանեն այդ ջրօգտագործողների մոտ, ու հետո թող չասեն, որ նրանց լցնում են բանտերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

21:55 04.05.2025

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ: Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը: Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան […] ...

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

21:50 04.05.2025

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը բացարձակ հաղթանակի կհասնի Գազայի հատվածում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմում։ «Իսրայելը պատերազմը չի ավարտել։ Մենք Գազայում կհասնենք բացարձակ հաղթանակի։ Մենք դրանից ոչ մի րոպե չենք հրաժարվի և կիրականացնենք այս գործողությունը մեր շատ հզոր բանակի հետ։ Գազայի հատվածում ինտենսիվ մարտեր են ընթանում։ Իսրայելը «աշխատում է կարգավորման պլանի վրա» […] ...

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

21:28 04.05.2025

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի և երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ «Մի քանի ժամից մենք կլինենք սիրելի Ռուսաստանում՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի և մեր երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ Կուբան մայիսի 9-ին ներկա կլինի Կարմիր հրապարակում։ Դա պատիվ է»,- գրել […] ...

Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջ

21:08 04.05.2025

Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այցից առաջ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների աղբյուրները։ Ըստ նրանց՝ մայիսի 12-ին սպասվում է Հեգսեթի ժամանումը Իսրայել, որտեղ նա մտադիր է հանդիպումներ ունենալ իր գործընկեր Իսրայել Կացի, ինչպես նաև հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ […] ...

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել թուրքական ընդդիմադիր կուսակցության նախագահի վրա

21:01 04.05.2025

Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել թուրքական ընդդիմադիր կուսակցության նախագահի վրա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելը Ստամբուլում հարձակման է ենթարկվել։ Ըստ Habertürk հեռուստաընկերության՝ հարձակվողը 66-ամյա թուրք էր, ով արդեն երեք դատվածություն ուներ։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Օզելը կուսակցության անդամների և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս էր գալիս Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնում հիշատակի միջոցառումից։ Հարձակվողին անմիջապես բռնել են։ Նրա ինքնությունը պարզվել […] ...

WP. Հանքային գործարքի իրականացումը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

20:49 04.05.2025

WP. Հանքային գործարքի իրականացումը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած

Լոգիստիկ և տնտեսական խոչընդոտները կդժվարացնեն օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-Կիև գործարքի իրականացումը։ Այս մասին շաբաթ օրը գրել է Washington Post-ը՝ հիմնվելով ամերիկացի փորձագետների հետ զրույցների վրա։ Ըստ հաղորդագրության՝ Աայս համաձայնագիրը դժվար թե արագ պտուղներ տա. տիտանի, գրաֆիտի և լիթիումի իրական մատակարարումները կսկսվեն հեռավոր ապագայում, իսկ նավթի և գազի արդյունաբերության հեռանկարները սահմանափակ են: «Կան բազմաթիվ գործոններ, որոնք […] ...

BACK_TO_TOP