15:52 28.03.2019
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի առևտրային թաղամասի բարձրահարկ շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի հետևանքով կա առնվազն 2 զոհ:
Բազմաթիվ մարդիկ ծուղակում են հայտնվել: Կրակից փախչելու համար մի քանի մարդ դուրս է ցատկել պատուհաններից:
Հրշեջները փորձում են զսպել կրակը: Նրանց են միացել նաև ռազմածովային ուժերի և օդուժի ներկայացուցիչները: Վերջիններս ուղղաթիռներով մարդկանց տարհանում են տանիքից:
BBC-ի փոխանցմամբ՝ Բանգլադեշում խոշոր հրդեհներ հաճախ են բռնկվում, ինչը պայմանավորված է անվտանգության կանոնների խախտմամբ և շենքերի վատ վիճակով: Վերջին տարիներին հրդեհների զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ:
Դաքքան ունի ավելի քան 18 մլն բնակչություն և աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկն է: Համաշխարհային բանկի տվյալներով՝ շուրջ 3.5 մլն մարդ ապրում է ետնախորշերում:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...
23:30 02.05.2025
Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հիմնանորոգվել է Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը: Կառավարությունը հատկացրել է 105 մլն դրամ։ «Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 […] ...