22:34 28.03.2019
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի բանկային համակարգի համար կանխատեսումը փոխել է «կայունից»՝ «դրական»:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում։ Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ Moody`s-ի վերլուծության համաձայն` կանխատեսման փոփոխությունը կապված են տնտեսական մի շարք արդյունքներով:
Ըստ գործակալության կանխատեսման՝ 2019-2020թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն պահպանելու է բարձր մակարդակի աճ՝ տարեկան մոտ 4.5 տոկոս։ «Տնտեսության աճը կխթանի ներքին սպառման և արտահանման ավելացմանը, որը նաև ապահովելու է բանկային վարկավորման աճը` տարեկան 12-15% -ով: Ակտիվների որակը կշարունակի բարելավվել:
Տնտեսական աճի լավ տեմպերը և կայուն փոխարժեքը կնպաստեն ակտիվների որակի հետագա բարելավմանը` 12-18 ամիս կանխատեսվող ժամանակահատվածում: Մեր կանխատեսումների համաձայն` 2020 թ-ի ավարտին խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը կկրճատվի 7,9 %-ից (2018 թ. վերջ) մինչև 6%: Այնուամենայնիվ, բանկային ոլորտում դոլարիզացիայի բարձր մակարդակը և մանրածախ վարկավորման արագ աճը կառաջացնեն ռիսկեր ակտիվների որակի երկարաժամկետ ապահովման համար»,- նշված է զեկույցում:
Moody’s-ի կանխատեսմամբ` Հայաստանում կապիտալիզացիայի մակարդակը կշարունակի մնալ կայուն: «Ակտիվների աճը ինչ-որ չափով կգերազանցի կապիտալի գեներացումը, և ակնկալում ենք, որ հիմնական կապիտալի և ակտիվներին հարաբերակցության ռիսկային կշիռը կնվազի 14 տոկոսից (2018 թ.) մինչև 13,5 տոկոս(2020 թ.)»,- նշված է զեկույցում:
Ըստ զեկույցի` ակնկալվում է, որ կավելանա ոլորտի շահութաբերությունը: Ակնկալվում է, որ 2018-2020 թթ. միջինացված ակտիվների եկամտաբերությունը աճը կլինի 1,3% -ից մինչև 1,6%:
«Հայաստանում բանկերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հաճախորդների միջոցներն են, որոնք 2018 թ. վերջի դրությամբ կազմում էին ֆինանսավորման բազայի 70%-ը: Չնայած բանկային համակարգի դոլարիզացիայի նվազմանը, 2018 թ. վերջին դոլարային ավանդները մնացել են բարձր մակարդակի վրա և կազմել են Հայաստանի բանկերի ընդհանուր ավանդների 60% -ը»,- նշված է զեկույցում:
Զեկույցի եզրափակիչ մասում նշված է, որ Կառավարության աջակցությունը բանկերին բարելավվել է, ինչը ևս արտացոլվում է Հայաստանի բանկային համակարգի «դրական» կանխատեսման վրա:
10:00 15.07.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններումԱմերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...
09:50 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգերԳերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...
09:45 15.07.2025
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. KyodoՃապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...
09:40 15.07.2025
Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:35 15.07.2025
Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն ենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։ «Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման […] ...
09:25 15.07.2025
Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանելԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը չափազանց երկար է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարված 50-օրյա ժամկետը։ «Մի կողմից, Թրամփի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ դրական բան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և […] ...