00:06 30.03.2019
Մարտի 29-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կազմակերպվել է էքսպոզիցիաների փակ ցուցադրություն։ Առաջին անգամ ներկայացվել են նկարչուհի քույրերի պահոցներում գտնվող բացառիկ ստեղծագործությունները։
Էքսպոզիցիոն ցուցադրությանը ներկայացվել են նաև նրանց անձնական իրերն ու արխիվային փաստաթղթեր, որոնց մեծ մասը պատկերասրահին են նվիրել աշխարհի տարբեր երկրներից Գյումրի այցելած նկարչուհիների մտերիմները։
Ցուցադրությունից առաջ հրավիրված ասուլիսում խոսվել է նաև Գյումրիի թանգարաններում սպասվող առաջիկա փոփոխություններից ու այն ծրագրերից, որոնք անհրաժեշտ է ներդնել թանգարանային կյանքը աշխուժացնելու համար: Մարիամ Ասլամազյանի նկարչական հարթակը՝ մոլբերտը, պատկերասրահին է նվիրել նկարչուհու մտերիմներից մեկը։ Ծննդավայր Գյումրի այցելության ժամանակ նկարչուհին հենց սրա մոտ նստած է ստեղծել իր լավագույն բնանկարներն ու կտավները։ Հիմա այն դարձել է պատկերասրահի ցուցանմուշներից մեկը, որի կողքին նաև ցուցադրովում էր Մարիամ Ասլամազյանի քաթանից մեծ հովանոցը։
Անձնական իրերից, ձեռագիր նամակներից բացի՝ պատկերասրահի առաջին հարկում այցելուներն այսուհետ կարող են տեսնել նաև նկարչուհիների կյանքի լավագույն դրվագները պատկերող լուսանկարներն ու վավերագրական տեսաֆիլմերը։ Հավաքածուի նոր ցուցանմուշները նվիրատվություններ են, որոնք առաջին անգամ էին ցուցադրվում:
Փակ ցուցադրության էին ներկայացվել նկարչուհիների տարբեր ժամանակաշրջանի կտավների ու խեցեգործ աշխատանքների եզակի նմուշները, որոնք մի քանի տասնամյակ պատկերասրահի պահոցներում էին մնում, խոնավությունն ու վատ պայմաններն արդեն քայքայել էին Ասլամազյան քույրերի մշակութային ժառանգությունը։ Պահոցներն արդեն վերանորոգված են և ապահովված են օդափոխության ժամանակակից համակարգերով։
Պահոցներից ցուցասրահներ տեղափոխված Ասլամազյան քույրերի կտավները, խեցեղենն ու նկարազարդ ափսեները ցուցադրվում են ոչ թե առանձնացված հարկաբաժիններով, այլ համատեղ: 2005 թվականից պատկերասրահի էքսպոզիցիան փոփոխության չէր ենթարկվել։
Գյումրիի բոլոր թանգարաններին է այս նախաձեռնությունը վերաբերելու: Ասլամազյան քույրերի պատկերասրահում արդեն ներդրվել է էլեկտրոնային համակարգ։ Թվայնացվել ու համացանցի պաշտոնական էջում են տեղադրվել բոլոր ցուցանմուշները, իսկ այցելուների համար նաև կկազմակերպվեն խեցեգործության վարպետության բաց դասեր ու կհիմնվեն գրականագիտական ուսումնասիրությունների կենտրոններ:
12:56 05.08.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ2025թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու […] ...
12:53 05.08.2025
Համացանցի միջոցով սինթետիկ թմրանյութ ձեռք բերած գյումրեցին ձերբակալվեցՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրու 54-ամյա մի բնակիչ ապօրինի կերպով ձեռք է բերում և պահում թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ օգոստոսի 2-ին, նա Գյումրու Սավոյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ՝ կպչուն ժապավենով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց […] ...
12:20 05.08.2025
Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունըՀնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին: Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...
12:09 05.08.2025
Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...
11:51 05.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...