23:10 30.03.2019
Ուկրաինայի նախագահական ընտրապայքարը հետաքրքիր ընթացավ: Վաղն արդեն ընտրություններն են և վերջին տվյալներով, ըստ սոցիոլոգիական հարցումների, առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելինսկին է, երկրորդ հորիզոնականում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է, իսկ երրորդում՝ Յուլիա Տիմոշենկոն:
Ուկրաինայի ընտրությունների և ուկրաինացիների ակնկալիքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Գերագույն ռադայում Պյոտր Պորոշենկոյի գլխավորած խմբակցության պատգամավոր Օկսանա Յուրինեցի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում ուկրաինացիների տրամադրվածությունը առաջիկա ընտրություններին: Ներկա իրավիճակում ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները։
Ես ցանկանում եմ նշել շատ կարևոր փաստ, որ Ղրիմի դեպքերից հետո և երկրի արևելքում ստեղծված ռազմական իրավիճակն, այնուամենայնիվ, մեզ մոտ ժողովրդավարությունը պահպանվել է: Եվ որքան էլ փորձեն կեղծ ինֆորմացիաներով այլ պատկեր ցուցադրել, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում կա դեմոկրատիա և հենց ուկրաինացիներն այսօր հնարավորություն ունեն ապագա նախագահին ընտրել: Սա երևի ֆենոմենալ է, որ մենք հիմա կարող ենք բոլորին ցույց տալ, որ ժողովրդավարական երկիր ենք, որտեղ ազատությունն ու մարդու իրավունքներն են առաջնային: Մարդիկ, որոնք 5 տարի առաջ դուրս են եկել Մայդան և կանգնել են իրեն ինքնիշխանության ու ազատության համար, այսօր արդեն կարող են պահպանել երկրի ժողովրդավարական համակարգը ու չթույլատրել իշխանության ուզուրպացում:
-Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի քաղաքացիները քաղաքական ո՞ր դիրքորոշման են հակված և ինչի՞ են ձգտում:
Ես, որպես Գերագույն ռադայի ՆԱՏՕ-ում պատվիրակության ղեկավար, կարող եմ ասել, որ եվրաինտեգրումը ու երկրի եվրաատլանտյան ուղղվածությունը մարդկանց համար կարևոր է, ու այդ դիրքորոշումը հաստատ չի փոխվի: Կոնկրետ իմ տարածքում՝ Լվովում, մարդկանց 80 տոկոսից ավելին համաձայն է այդ դիրքորոշման հետ: Այս հանգամանքը շատ կարևոր դեր ունի և ներկայումս նախագահի միայն մեկ թեկնածուի՝ գործող նախագահի նախընտրական ծրագրում է գրված երկրի քաղաքական դիրքորոշումն ու հետագա անելիքները այդ ուղղությամբ: Չնայած բոլոր թեկնածուներն էլ որպես կանոն իրենց տեսակետն են արտահայտում այդ ամենի վերաբերյալ, սակայն այնպես է ստացվել, որ նրանք այդ մասին չեն արձանագրել իրենց նախընտրական ծրագրերում:
– Իսկ ինչ կարծիքի եք նախընտրական քարոզարշավի մասին, ինչպե՞ս այն ընթացավ և ինչպե՞ս կգնահատեք ընտրապայքարը։
Ուղղակի կարող եմ ասել, որ ովքեր գոռում էին՝ «բռնեք գողին», հենց նրանք էին առաջին հերթին գլխավոր սադրիչներն ընտրապայքարում: Ցավոք սրտի, օլիգարխներին պատկանող ալիքները ամեն բան արեցին և գիտակցելով իրենց ազդեցությունը՝ աշխատեցին, որքան հնարավոր է շատ կեղտ շպրտել գործող նախագահի՝ Պյոտր Պորոշենկոյի ուղղությամբ: Բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը գիտակից է և կարողանում է տարբերել ճիշտը կեղծիքից: Օլիգարխներին պատկանող ալիքներով ֆեյքերի միջոցով շատերը բացարձակ ստեր էին հորինում և փորձում էին ամբողջ ինֆորմացիոն դաշտը ողողել կեղծ ինֆորմացիայով: Չնայած, իմ կարծիքով, նրանք այնքան էլ օգտակար չեղան իրենց ընտրապայքարի համար: Ընտրություններից հետո բոլորս էլ վերադառնալու ենք սովորական կյանք: Մենք վստահ ենք, որ նաև կլինի ընտրությունների հաջորդ փուլ, և այդ շրջանում ամեն ինչ իր տեղը կընկնի:
– Այս ընտրապայքարում դերասան Վլադիմիր Զելինսկին աչքի ընկավ: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:
Դա իրոք ֆենոմենալ է, քանի որ մարդն առաջին անգամ է առաջադրվում նախագահի թեկնածու և նա ընդհանրապես գաղափար չունի պետական կառավարման ոլորտի մասին: Սա, փաստացի, այսպես ասած, մեդիա փուչիկի է վերածվել, որն այժմ ընտրական գործընթացները և ընտրապայքարը վերածել են զավեշտի: Իհարկե երիտասարդներին այս ամենը հետաքրքրում է, բայց մենք հասկանում ենք նաև այն հանգամանքը, որ երիտասարդությանը քվեարկության բերելը արդեն լրիվ այլ հարց է ու ասել, որ աջակցում ենք, դա դեռ չի նշանակում, որ այդ աջակցությունը վաղը՝ ընտրություններին իրական կերպով կարտահայտվի:
-Դուք կարծո՞ւմ եք, որ Զելինսկին ուղղակի մեդիափուչիկ է: Վերջին հարցումներով նրա վարկանիշը ամենաբարձրն է:
Այո սոցհարցումներով նա առաջին հորիզոնականում է, բայց մենք հասկանում ենք, որ վերջին տարիներին պոպուլիզմը տարածվել է բոլոր երկրներում ու հասկանալի է, որ տվյալ պահին նրանց թիմը կարողացել է բռնել համընթաց ալիքը: Ես կարծում եմ իր թիմին դա հաջողվեց՝ ունենալով մեդիան ու հեռուստաէկրաններին միշտ երևացող թեկնածու: Այդ քայլն, իհարկե, աշխատեց: Այս դեպքը հավանաբար կգրեն քաղտեխնոլոգների գրականությունում: Նշեմ, որ այս ամենը նաև շատ վտանգավոր է մեր երկրի համար: Երկրի արևելքում պատերազմական իրավիճակ է և ինձ համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք պատասխանատվությունը: Վաղը ընտրություններում կարևոր է, որ քաղաքացիները գիտակցեն, որ պետք է ընտրեն նախագահ, որը ուժեղ է դիվանագիտության մեջ:
-Պատկերացնենք մի իրավիճակ, երբ Պյոտր Պորոշենկոն չի հաղթում և նախագահ է դառնում Զելինսկին: Ի՞նչ կլինի հետո:
Ես լավատես եմ և վստահ եմ, որ երկրորդ փուլում կհաղթի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, քանի որ նա արդեն շատ բան է արել և անհրաժեշտ է ավարտին հասցնել երկրի համար կարևոր աշխատանքը: Ես քաղաքականապես չեմ պատկերացնում, որ հնարավոր է հաղթի մի մարդ, որը բացարձակ կապ չունի պետական համարկարգի հետ: Իմ երկիրը ֆեյք չէ ու պետք չէ քվեարկել հանուն զավեշտի: Ընտրելուց առաջ պետք է մտածենք: Սա շոուբիզնես չէ, այլ իրական երկիր է:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...