Պայքարը բավական լուրջ կլինի. Ալեքսանդր Բոժկոն` Ուկրաինայի ընտրությունների 2-րդ փուլի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Պայքարը բավական լուրջ կլինի. Ալեքսանդր Բոժկոն` Ուկրաինայի ընտրությունների 2-րդ փուլի մասին

19:25 01.04.2019

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները դրական է գնահատում Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։

SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ երեկվա քվեարկության ժամանակ ավելի քիչ խախտումներ են եղել, քան նախորդ ընտրություններին: Բոժկոն դեռ չի շտապում որևէ թեկնածուի հաղթող ճանաչել, քանի որ մինչև ընտրությունների երկրորդ փուլը դեռ ժամանակ կա, սպասվում է ակտիվ մրցակցություն։

Ավելի վաղ հայտնել էինք` հայտնի են Ուկրաինայի նախագահական ընտրությունների ֆավորիտները:

Քվեաթերթիկների ավելի քան 60 %-ի հաշվարկի համաձայն՝ առաջատար է դերասան, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.36%-ը: Զելենսկուն գրեթե երկու անգամ զիջում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա հավաքել է ձայների 16.65%-ը: Երրորդ տեղը գրավել է «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն՝ քվեների շուրջ 13%-ով, իսկ «Ընդդիմադիր բլոկի» համանախագահ Յուրի Բոյկոյի օգտին է քվեարկել ընտրողների ավելի քան 11%-ը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 63.52%:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

16:25 04.07.2025

18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի, որը մայիսի 29-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երևանի բնակիչ 18-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: ...

Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո Ռուբիոյին

16:19 04.07.2025

Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո Ռուբիոյին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այս մասին նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին (խմբ․ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ)՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

16:14 04.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգր­կե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նո­ր ո­լորտ­ներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին: Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված […] ...

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով  արտակարգ դեպքի հետևանքները

16:09 04.07.2025

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները

Հուլիսի 4-ին, ժամը 05:40-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...

Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներով

16:05 04.07.2025

Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներով

Ամստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը պայմանավորված է քաղաքական բնույթի պատճառներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում համագործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ կապված «բարոյական անհամաձայնությունների» պատճառով։ Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ […] ...

Թուրքիայում անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդ

15:58 04.07.2025

Թուրքիայում անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդ

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդ, երկուսը մահացել են, ուրբաթ օրը հայտարարել է առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։ Չորեքշաբթի օրը Անթալիայի Էրմենեկ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Միաժամանակ անտառային հրդեհները տարածվել են Իզմիրի նահանգում և մի քանի այլ նահանգներում։ Թուրքիայի երեք նահանգներում լայնածավալ անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 50,000 քաղաքացի, […] ...

BACK_TO_TOP