Արդյո՞ք չկա հակասություն Գևորգ Կոստանյանի գրած ուղեցույցի և պաշտոնավարման շրջանի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

Արդյո՞ք չկա հակասություն Գևորգ Կոստանյանի գրած ուղեցույցի և պաշտոնավարման շրջանի միջև

17:08 03.04.2019

ՀՀ քննչական կոմիտեում այսօր ներկայացվել է այն ուղեցույցը, որը վերաբերում  է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին:

Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր, ըստ էության, որոշումների սեղմագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով ամրագրված խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը և կալանքի տակ պահելու ժամկետին:

Շնորհանդեսից հետո լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ նախկին գլխավոր  դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին, որը ուղեցույցի համահեղինակներից է:

Լրագրողները հիշեցրել են Կոստանյանին, որ կալանքը համատարած կիրառվել է նաև նրա՝ հանրապետության գլխավոր դատախազ եղած ժամանակ: Հիմա ուղեցույցում կարևորվում է ծայրահեղ դեպքում կիրառելու հանգամանքը. մի՞թե չկա հակասություն: Կոստանյանն արձագանքել է.

«Ո´չ, որովհետև խնդիրն այն է, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, կալանքի կիրառման հարցերով, անընդհատ փոփոխվում, զարգանում է: Եթե հիմա իրավակիրառ պրակտիկայում կիրառվեն, ընդունենք 2006 կամ 2007 թվականի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի դրույթները, դա կարող է ամբողջությամբ արտացոլված չլիներ 2016 թվականի նկատմամբ: Ինչո՞ւ, որովհետև նախադեպը փոփոխվում է: Օրինակ` 2016 թվականին Եվրոպական դատարանը մի որոշում կայացրեց Մոլդովայի վերաբերյալ գործով, որով հստակ սահմանեց մի քանի չափանիշ, որոնք կիրառելի չէին 2008 կամ 2010 կամ  2014 թվականին, բայց 2016 թվականից, եթե դա դու չկիրառես, ունենալու ես համատարած խախտման փաստեր»:

Ըստ Գևորգ Կոստանյանի՝ եթե, օրինակ, նախկինում հիմնավոր կասկածը բավարար էր անձին կալանավորելու համար, 2016 թվականին, նախադեպի փոփոխության արդյունքում, միայն հիմնավոր կասկածով անձին կալանավորելը կդիտվի ի սկզբանե ապօրինի: Իրավապահ մարմինները պետք է կարողանան որ միայն վկայակոչել, այլև փաստարկված հիմնավորել, որ անձը կարող է թաքնվել քննությունից, կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների նկատմամբ կամ այլ հանցանք կատարել:

«Հիմա Եվրոպական դատարանն իր նախադեպերով սահմանում է, որ յուրաքանչյուր նշված դեպքում, եթե անձին կալանավորում ես, միայն այդ հիմքերի թվարկումը ոչ միայն բավարար չէ, այլև դու դրանցից յուրաքանչյուրը պետք է հստակ հիմնավորես փաստական տվյալներով` ոչ թե միայն վկայակոչել, որ անձը կարող է թաքնվել կամ խոչընդոտել, կամ այլ հանցանքներ կատարել»,- հավելել է Կոստանյանն ու նաև նշել, որ հակասություն փնտրելն անշնորհակալ գործ է:

Նրա խոսքերով` իրավունքը զարգանում և փոփոխվում է: Պետք է զարգացող իրավական կարգավորումները բերել այնպիսի հարթության վրա, որ քննիչները կարողանան հիմնավոր կերպով դիրքորոշում ներկայացնել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP