«Թուրքիայի ղեկավարները պարտվել չգիտեն». BBC-ն հարցազրույց է արել Ստամբուլում ընդդիմության հաղթող թեկնածուի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

«Թուրքիայի ղեկավարները պարտվել չգիտեն». BBC-ն հարցազրույց է արել Ստամբուլում ընդդիմության հաղթող թեկնածուի հետ

11:24 04.04.2019

Ստամբուլը վերածվել է զուգահեռ իրականություններ ունեցող քաղաքի: BBC-ն անդրադարձել է Թուրքիայում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հարցազրույց է վարել Ստամբուլում հաղթանակած ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հետ:

ՏԻՄ ընտրություններում 25 հազար ձայնի տարբերությամբ հաղթած Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ ինքն է Ստամբուլի նոր քաղաքապետը: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլով մեկ հաղթանակը նշող պաստառներ է տեղադրել, որոնց միջոցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նախկին վարչապետ, քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն են հայտնում ստամբուլցիներին իրենց հաղթանակ պարգևելու համար:

Թուրքիայի կառավարությունը կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները Ստամբուլում և պահանջել է վերահաշվարկ կատարել:

Հաղթանակած թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ իշխանությունները փորձում են այս կերպ արդարացնել իրենց պարտությունը:

«Սա քաղաքավարի վարվելակերպ չէ: Ընտրական հանձնաժողովը արդյունքներ է հրապարակել, և մենք գիտենք՝ ով է հաղթել: Դեռ երեկ կառավարությունը և իշխող կուսակցությունը հայտարարում էին, որ Թուրքիայում ամենավստահելի ընտրական համակարգն է գործում և գովաբանում էին այն: Ընտրատեղամասերում այդ գիշեր 1 մլն մարդ է աշխատել: Եթե կասկածելի գործընթացներ լինեին, նրանք այդ մասին գրավոր կհաղորդեին: Իմ միակ բացատրությունն այն է, որ նրանք արդարացումներ են փնտրում իրենց ձախողման համար»,- ասել է Իմամօղլուն:

Մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներով Թուրքիայում հաղթել է Էրդողանի կուսակցությունը, սակայն այն պարտություն է կրել մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում և Ստամբուլում:

Պարբերականը նշում է, որ մի քանի խոշոր քաղաքներում պարտությունը Էրդողանի համար լուրջ հարված էր և կարող է շրջադարձային լինել նրա 16 տարվա կառավարումից հետո: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ակնհայտ հաղթանակը Ստամբուլում և Անկարայում նոր թափ է հաղորդել ընդդիմությանը, որին համարում էին «կոտրված և մահացող»: Բացի այդ, այս հաղթանակը կոտրել է այն համոզմունքը, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհաղթելի է:

BBC-ն հարցրել է՝ արդյո՞ք Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայի հաջորդ նախագահն է:

«Աստված գիտի»,- պատասխանել է նա ծիծաղելով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP