13:11 04.04.2019
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնել է բանավեճի մասնակցել նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը հավաքած թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկու հետ: Բանավեճը տեղի կունենա մարզադաշտում, ոչ թե հեռուստատեսային տաղավարում:
«Բանավեճի կանոնները գրված են նախագահական ընտրությունների մասին օրենքում, խնդրում եմ, կարդացե՛ք: Այն կարող է անցկացվել Հանրային հեռուստաընկերությունում, որը հեռարձակում կիրականացնի բոլոր հեռուստաալիքներով տասնյակ միլիոն մարդկանց համար: Մարզադա՞շտ եք ուզում, թո՛ղ լինի մարզադաշտ: Ես սպասում եմ Ձեզ, Վլադիմի´ր Ալեքսանդրովիչ»,- գրել է Պորոշենկոն իր Twitter-յան էջում:
Правила дебатів прописані в законі про вибори Президента, почитайте будь ласка. Вони можуть відбуватися на базі Суспільного телебачення з трансляцією по всіх телеканалах для десятків мільйонів людей.
Але стадіон, так стадіон.
Я чекаю на Вас, Володимире Олександровичу. pic.twitter.com/O0e9AInEO5
— Петро Порошенко (@poroshenko) April 4, 2019
Բացի գրառումից, Պորոշենկոն գրառմանը տեսաուղերձ է կցել՝ հայտնելով, որ մարզադաշտում անցկացվող բանավեճը շոուի տարր չէ, այլ լուրջ քննարկում երկրի զարգացման ռազմավարության վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Life պարբերականը, համաձայն Ուկրաինայի օրենսդրության՝ հեռուստաբանավեճերն անցկացվում են ընտրությունների երկրորդ փուլին նախորդող վերջին ուրբաթ օրը՝ ժամը 19:22-ի միջակայքում, ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Զելենսկին համաձայնել էր Պորոշենկոյի հետ բանավեճի այն պայմանով, որ դա տեղի կունենա երկրի ամենամեծ «Օլիմպիական» մարզադաշտում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է բոլոր քվեաթերթիկների հաշվարկը և հրապարակել երկրում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները: Դերասան Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 30.24%-ը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 15.95%-ը:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...