14:22 04.04.2019
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, խոսելով թատրոնի ու իր պաշտոնավարման շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հետևյալն է ասել.
«Հիմա ինձ թվում է, ինչ-որ թյուրիմացություն է կատարվում: Չգիտես ինչու Նազենի Ղարիբյանը որոշել է, որ իմ նշանակումը ոչ լեգիտիմ է: Մշակույթի նախարարությունը վերջին 8 կամ 9 ամիսների ընթացքում ինձ այդ մասին է ասում: Դա իմ հարցը չէ: Հարցնում եմ` ինձ ոչ լեգիտիմ նշանակել է նախարարությո՞ւնը, պատասխանն է՝ ո’չ, ասում եմ այդ դեպքում ո՞ր լեգիտիմությունն է ձեզ խառնաշփոթի մեջ գցել: Ասում են` եղել է կառավարության որոշում, որով դուք նշանակվել եք, ասում եմ, որ այդ դեպքում դուք խնդիր ունենք կառավարության հետ, կառավարությանը դատի տվեք, և թող դատարանը որոշի` լեգիտի՞մ է եղել որոշումը, թե՞ ոչ: Բայց, ամեն դեպքում, իմ պայմանագիրը ձեզ հետ լեգիտիմ է: Ես չեմ խնդրել, որ ինչ-որ մեկը ինձ լավություն անի, և որ դա լինի ոչ օրինական: Ես չեմ խնդրել, որ ինձ նշանակեն այդ պաշտոնին: Դա իմ կյանքի նպատակը չի եղել: Ես դա արել եմ, որ իրավիճակը փրկեմ և փորձեմ ինչ-որ բան անել: Ակնհայտ է, որ թյուրիմացություն է, և Ղարիբյանի խորհրդականներն այնքան էլ լավը չեն»:
Օրբելյանն ասել է, որ եթե ամեն բան լիներ այնպես, ինչպես Ղարիբյանն է ասում, ինքը աշխատանքից ազատված կլիներ 10 ամիս առաջ:
«Ճիշտ չէ՞, ինչո՞ւ սպասել: Ո´չ, նրանք սպասել են, նրանք ցանկանում էին, որ ես անձամբ գնամ, ես ասում էի, որ անձամբ չեմ գնա, որովհետև դա ինչպե՞ս բացատրեմ կոլեկտիվին, ինչո՞ւ ես հանկարծ պետք է ինքնս գնամ, թողնեմ կոլեկտիվը կամ չլինեմ տնօրեն, ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ, ես չեմ կարող դավաճանել իմ թատրոնը, էլ չեմ ասում այն մարդկանց դավաճանելու մասին, որոնք հույսեր ունեն ինձ հետ: Կա´մ դուք ինձ հեռացնում եք, կա´մ թողնում եք ինձ հանգիստ, երկուսից մեկը, և նա որոշեց ինձ հեռացնել պաշտոնից»,- հավելել է Կոնստանտին Օրբելյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հյուրընկալվել էր «Հեռանկար»-ի տաղավարում, ասաց, որ խնդիրը շատ հաստակ է՝ եթե մարդը չի կատարում տնօրենի պարտականությունները, ինչու պետք է մնա այդ պաշտոնին:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...