Տարվա թիվ 1 սկանդալային հարցի քննարկումը կառավարությունում. ՊԵԿ-ն առաջարկում է պարգևատրումների վերաբաշխում կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Տարվա թիվ 1 սկանդալային հարցի քննարկումը կառավարությունում. ՊԵԿ-ն առաջարկում է պարգևատրումների վերաբաշխում կատարել

15:30 04.04.2019

«Հարց 37-ին ենք անցնում՝ տարվա թիվ 1 սկանդալային հարցի քննարկմանը»,- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությանն այսպես ներկայացրեց ամենավիճարկելի՝ ՊԵԿ պարգևատրումների մասին հարցը:

Ըստ որոշման նախագծի՝ ՊԵԿ-ն առաջարկում է սահմանել պարգևատրումների ֆոնդ ոլորտի աշխատակիցների համար, որոնցից արտահոսքի մտավախություն ունեն: Նիկոլ Փաշինյանը, մինչ Դավիթ Անանյանին ձայն տալը, ասաց.

«Ես հարկ համարեցի, որ այս թեման հրապարակային և ամբողջական քննարկենք, խոսքը վերաբերում է ՊԵԿ պարգևատրման հիմնադրամի հետ կապված հարցերն: Տեղյակ եք, ինչ մեծ հանրային քննարկում եղավ, ես շատ կարևոր եմ համարում այդ քննարկումը, որովհետև դա վերաբերում է պետական  ծառայության մասին մեր պատկերացումներին»:

Կառավարության ղեկավարը խոսեց նախ` ՊԵԿ կողմից իրականացված աշխատանքների ու դրանց արդյունքների մասին. անցած տարվա պետբյուջեի արդյունքների 11.4 մլրդ դրամով ՊԵԿ-ը գերակատարել է հարկային եկամուտների պլանը, դա առաջին եռամսյակում տարվա համար նախատեսված պահուստային ֆոնդը գերազանցող գումար է:

«2 մլրդ-ով ավելի ենք հավաքել պահուստային ֆոնդից, ՊԵԿ-ը պարտավորվել է, որ այս տարվա պետբյուջեի եկամուտները 40 մլրդ դրամով գերակատարվելու են, ինչը հնարավորություն է տալիս հուլիսի մեկից բարձրացնել զինծառայողների աշխատավարձը և սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձերը»:

Շեշտեց, որ 2018-ը լարված է եղել ՊԵԿ-ի համար:

«2018թ. հարկային հավաքագրումների առումով բարդ տարի է եղել, և մենք շատ լարված ենք եղել, հասկանալի է, թե ինչ միջավայրում ենք գտնվում քաղաքական այդպիսի փոփոխություններից հետո: Հակահեղափոխական դավադրության կարևոր նպատակակետերից մեկն այն, որ կառավարությունը չկարողանա ապահովել հարկային հավաքագրումներ, ինչից շղթայական աշխատավարձեր, նպաստներ, թոշակները չկարողանան ստանալ, լարված աշխատանք ենք ունեցել ՊԵԿ հետ, որը տեսանելի չի եղել, ուրախ եմ, որ այս տարի կարողանում ենք այն խնդիրը, որն առաջին կառավարության նիստում դրել էի ՊԵԿ առաջ, գերակատարել հարկային հավաքագրումները` առանց բիզնեսի նկատմամբ ռեպրեսիվ և ճնշող գործողությունների, նպատակին այսօր հասնում ենք»,- վստահեցրեց վարչապետը:

Դավիթ Անանյանը ներկայացրեց.

«ՊԵԿ արտաբյուջեին աջակցություն, եկամտային մասն ավելացնել և ուղղել պարգևատրումներ հոդվածին, ծախսերի վերաբաշխում ենք իրականացնում: Տարեսկզբի ազատ միջոցներ ունենք, որոնց հաշվին արտաբյուջեի եկամուտների մասն ավելացնում ենք, նույնչափ` ծախսերը: Առաջին և միակ անգամն է, որ ազատ միջոցը մուտքագրվում է որպես եկամուտ ու այլ ծախսերի չի հանգեցնում»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP