Ես մտածում եմ՝ բոլորն են ինձ սիրում, նա ինչո՞ւ չի սիրում. Օրբելյանը՝ Նազենի Ղարիբյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Ես մտածում եմ՝ բոլորն են ինձ սիրում, նա ինչո՞ւ չի սիրում. Օրբելյանը՝ Նազենի Ղարիբյանի մասին

16:32 04.04.2019

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ ոչ մի օր չի բացակայել երկրից առանց մշակույթի նախարարի հրամանի:

«Արձակուրդը արձակուրդ, բայց ես այլ դեպքերում զբոսանքի չեմ գնում, ես գնում եմ գործերով: Գնում եմ Մոսկվա, գնում եմ Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելեսում եղա՝ «Գրեմմիի»: Ի դեպ, նա, չգիտես ինչու, չէր ցանկանում ինձ թույլ տալ: Գնացի, երբ թույլ տվեց: Պետք էր համոզել»,- ասել է Օրբելյանը:

Լրագրողների այն հարցին՝ նա ձեզ չի՞ սիրում, Օրբելյանն արձագանքել է, որ ինքը մտածում է` բոլորն են իրեն սիրում, ապա ծիծաղել է:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այսօր շատ մշակութային գործիչներ են պահանջում Նազենի Ղարիբյանի հրաժարականը, Օրբելյանն ասել է, որ իր որոշելիքը չէ՝ կպաշտոնավարի՞ Ղարիբյանը, թե՞ ոչ: Օրբելյանը մեկ այլ բանի է անդրադարձել` Ղարիբյանի այն հայտարարությանը, որ ինքը չի կարող և´ գեղարվեստական ղեկավար լինել, և´ տնօրեն:

«Նազնեի Ղարիբյանը նաև Մատենադարանում է աշխատում: Նախարար լինելով՝  աշխատում է Մատենադարանում, նա իրավունք ունի՞ այնտեղ աշխատելու, թե՞ չունի: Նա, չգիտես ինչու, որոշել է, որ գեղարվեստական  ղեկավարի պաշտոնը ադմինիստրատիվ պաշտոն է, նա է այդպես որոշել, բայց ես երբեք չեմ լսել, որ, օրինակ` թատրոնի տնօրենը Ժողովորդական արտիստի կոչում ստանա, բայց գեղարվեստական ղեկավարը կարող է ստանալ այդ կոչումը: Տնօրենները կարող են կիսով չափ զբաղվել գեղարվեստական գործունեությամբ՝ գիտություն, և այլն: Ադմինիստրացիան ադմինիստրացիան է, գեղարվեստական մասը` գեղարվեստական: Նազենի Ղարիբյանին ինչ-որ մեկը ոչ ճիշտ տեղեկություն է տալիս»,- հավելել է Օրբելյանը ու նաև նշել, որ այն հիմնավորումները, որոնք իրենք են ներկայացրել վարչապետին, ոչ միայն իրական են, այլև բողոքարկման ենթակա չեն:

Օրբելյանի համոզմամբ` վարչապետը կհանգի նրան, որ ամեն բան այնպես չէ, ինչպես ներկայացվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP