12:40 05.04.2019
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր նիստ է՝ հագեցած օրակարգով: Կքննարկվի 8 հարց, այդ թվում` այնպիսիք, որոնք ներկայացրել են ընդդիմադիրները ու ստացել բացասական եզրակացություն կառավարության կողմից:
Դրանցից մեկը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագիծն է, որով առաջարկում է վարչական պատասխանատվություն կիրառել տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական այլ մարմինների այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր սահմանված ժամկետում չեն պատասխանի պատգամավորների հարցումներին ու դրանով կխոչընդոտեն նրանց աշխատանքը: Իշխանության ներկայացուցիչները դեմ են՝ պատճառաբանելով, որ դրա համար գործում է կարգապահական տույժի մեխանիզմը, հետևաբար վարչական տույժ կիրառելն անարդյունավետ են համարում:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը հետևյալ կարծիքը հայտնեց.
«Պետական մարմնում աշխատողը աշխատանքային պայմանագրի հարաբերության մեջ մտնելիս, եթե մյուս պետական մարմնին, ԱԺ պատգամավորին չի տրամադրում նյութը, և դատական կարգով դու ստանում ես, տվյալ աշխատակիցը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության հիմնարկի ղեկավարի կողմից, անիմաստ է վարչական իրավախախտման մակարդակի բարձրացնել, այնուհետ բեռ դնել մեկի վրա, որ դիմի դատարան, մինչև դատարանը եռաստիճան քննարկի, ինձ թվում է՝ պատգամավորի ձեր լիազորությունը կավարտվեն, բայց դատը դեռ չի ավարտվի, անարդյունավետ է մեթոդը, արդյունավետ է կարգապահական պատասխանատվության ենթարկելը, որն այս պահին կա, բայց ինչպես դուք եք ասում, գոյություն չունի»:
Արձագանքելով հանձնաժողովի անդամին՝ Գևորգ Պետրոսյանը արձագանքեց.
«Եթե մենք հղում ենք անում մեկս մյուսի խոսքին, ուրիշ բաներ չվկայակոչենք, ասում եք՝ ասել է կարգապահական պատասխանատվություն գոյություն չունի, ես այդպիսի բա՞ն եմ ասել, այդպիսի բան չեմ ասել, կարգապահական պատասխանատվությունը բոլորին այլ ինստիտուտ է, գործատուի իրավունքն է և չեմ կարող պատգամավորական գործառույթները ծառայեցնել որևէ մեկին իր իրավունքները կատարելու և երկրորդ` ՏԻՄ ղեկավարին ո՞վ է հարկադրելու կարգապահական պատասխանատվության ենթարկել: Խոսքը վերաբերում է վարչական պատասխանատվության: Խոսքն այլ բանի մասին է, նրա մասին, որ եթե դուք` որպես պատգամավոր , ձեր գործառույթն իրականացնում եք, մի հոգի էլ էնտեղ նստած ինքնախաբեության հետ գրկախառնված, թե ինքը էս կյանքում պրոբլեմ չունի, բանի տեղ չի դնում ձեր հարցադրումներին, օրենք լինի, որ նրան զսպաշապիկ հագցնի»:
Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքը ևս բացասական է նախագծի շուրջ, կառավարության ներկայացուցիչը՝ Արդարադատության նախարարության իրավաբանական վարչության պետը, հայտնեց, որ իրենք ևս առաջարկել ենք, որ նման փոփոխություններ չկատարվեն և շարունակեն ներգործության միջոցները կիրառել քաղաքական պատասխանատվության մեխանիզմների շնորհիվ:
Գևորգ Պետրոսյանի առաջարկն ընդունելի է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը, որը նշեց.
«Իրավունքի կարևորագույն գործառույթներից մեկն էլ այն է, որ կանխատեսի հնարավոր հարաբերությունները և կարգավորումներ առաջարկի, և պարտադիր չէ նստենք, սպասենք` ինչքան խոշոր խախտումներ պետք է լինեն ՏԻմ կամ պետական այլ մարմինների կողմից, որ նորից հավաքվենք, առաջարկենք վարչական կամ այլ պատասխանատվություն: Քանի որ արդեն պարոն Պետրոսյանը ընդգծել է, որ կարիքը կա, և առկա իրավակարգավորումները չեն ապահովում պատշաճ վարքագծի դրսևորում, պարոն Պետրոսյանի առաջարկը ողջամիտ է, և ընդվզելն արդարամիտ չէ»:
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...
21:18 03.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 23, 25 շենքեր և […] ...
21:08 03.07.2025
Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբՍյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
20:58 03.07.2025
Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...
20:48 03.07.2025
Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձՓոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:40 03.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել էՈւկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...