11:47 05.04.2019
Ապրիլի 4-ին պաշտոնական այցով Եթովպիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության տնտեսական հարցերով հանձնակատար Վիկտոր Հարիսոնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Աֆրիկյան միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցիչ Բուբակար Իսա Աբդուրահմանը:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, որտեղ, ի թիվս այլոց, կարևոր տեղ է զբաղեցնում նաև աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ սերտ համագործակցությունը՝ այդ գործընթացում լիարժեք կիրառելով նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակի ներուժը: Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է աֆրիկյան մայրցամաք իր առաջին այցելությունը հենց Աֆրիկյան միության կենտրոնակայան հանդիսացող Ադիս-Աբեբայով մեկնարկելու կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահող երկիր՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի և ներկայացվածության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Աֆրիկյան միության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որտեղ առանձահատուկ նշանակություն է տրվում բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանմանը:
Այդ առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում եթովպական գործընկերների հետ արդյունավետ երկխոսությունը խթանելու նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր արդեն իսկ կայացած հանդիպումների ժամանակ ներկայացրել են ոլորտում իրենց ձեռքբերումները և ուղենշել աֆրիկյան մայրցամաքում հայաստանյան հաջող փորձի տեղայնացման և տարածման ուղղությամբ գործնական քայլերը:
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...
21:18 03.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 23, 25 շենքեր և […] ...
21:08 03.07.2025
Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբՍյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
20:58 03.07.2025
Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...
20:48 03.07.2025
Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձՓոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...