16:28 05.04.2019
13 միլիոն 963 հազար 230 դրամ է կազմել Նիկոլ Փաշինյանի եկամուտը 2018 թվականի ամբողջ ընթացքում՝ պատգամավոր և ապա վարչապետ եղած շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք նրա եկամուտների տարեկան հայտարարագրից։ Այդ եկամուտը բաշխվում է հետևյալ կերպ․
Եկամուտի աղբյուր | Եկամուտի չափ |
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ | 3 426 615 դրամ |
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ | 6 617 520 դրամ |
Հատուցում (ռոյալթի) և հեղինակային վարձատրություն | 3 919 095 դրամ |
Ընդամենը | 13 963 230 դրամ |
Մինչ այդ, նա ունեցել է նաև 1800 ԱՄՆ դոլար ու 790 հազար դրամ գումար։
Որպես պաշտոնյայի հետ կապակցված անձ՝ հայտարարագիր են ներկայացրել նաև վարչապետի հարազատները։ Մասնավորապես, նրա կնոջ հայտարարագրում ասվում է, որ Աննա Հակոբյանը 2018 թվականի ընթացքում ունեցել է 11 միլիոն 508 հազար 927 դրամ եկամուտ։ Այդ եկամուտը ձևավորվել է հետևյալ աղբյուրներից․
Եկամուտի աղբյուր | Եկամուտի չափ |
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ | 671 625 դրամ |
Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը | 5 940 000 դրամ |
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ | 1 657 302 դրամ |
Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը | 3 240 000 դրամ |
Ընդամենը | 11 508 927 դրամ |
Այսպիսով` Նիկոլ Փաշինյանի և կնոջ՝ Աննա Հակոբյանի եկամուտները միասին ընտանիքի համար ապահովել են 25,5 միլիոն դրամ մուտքեր։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...