Շարունակելու ենք հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը. Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Շարունակելու ենք հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը. Մնացականյան

17:07 05.04.2019

Կիգալի կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 5-ին հանդիպել է Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու ոլորտային համագործակցություն աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ առկա է լավ ներուժ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի և Ռուանդայի միջև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ներկայացնելով թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռնմանը:

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը: Զրուցակիցները շեշտել են այս հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը:

Դոնատիլ Մուկաբալիսան ողջունել և բարձր է գնահատել Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

20:58 03.07.2025

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

20:48 03.07.2025

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

20:40 03.07.2025

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

Ուկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական ​​խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

20:28 03.07.2025

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

20:20 03.07.2025

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...

BACK_TO_TOP